Պաշտոնյաների նախասիրությունները. ալո, ալո, վարչապետ
«Հրապարակը» գրում է, որ մեր բարձրաստիճան պաշտոնյաներն ու քաղաքական գործիչները տարօրինակ նախասիրություններ ունեն: «ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը յոգայի մեծ սիրահար է: Նա տարիներ շարունակ մասնագիտացված սպորտդահլիճներում յոգայով է զբաղվում: Վերջին տարիներին, ասում են, նրան ընկերակցում է բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը»,- գրում է թերթը:
Մեկ այլ լուրով «Հրապարակը» տեղեկացնում է, որ տեւական ժամանակ է, ինչ ՀՀ կառավարությունում իրար հետ շփվում են Video Call-ով` համակարգչային ցանցի միջոցով. Այսպես են անցնում կառավարության որոշ «լետուչկաներ»: Վարչապետը հաստատել է այս լուրը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում