
Մարդու իրավունքների գրասենյակը պատրաստվում է դատի տալ Թուրքիայի Գլխավոր շտաբին` Սևակի սպանության համար
Թուրքիայի Մարդու իրավունքների գրասենյակը ((İHD) պատրաստվում է դատական հայց ներկայացնել Թուրքիայի զինուժի գլխավոր շտաբի և ապրիլի 24-ին սպանված զինծառայող հայազգի Սևակ Շահին Բալըքչըի հրամանատարների դեմ:
Հիշեցնենք, որ Սևակը զոհվել էր ապրիլի 24-ին Բաթման նահանգի Քոզլուք շրջանի ժանդարմերիայի զորամասում։ Պաշտոնական վարկածի համաձայն՝ նրան անզգուշաբար սպանել է ծառայակից ընկերը` Քըվանչ Աղաօղլուն: Հայտնի է դարձել նաև այն, որ սպանությունից մեկ ամիս առաջ Սևակին ծեծի էին ենթարկել ու սպառնացել այրել:
Ըստ թուրքական «Milliyet» օրաթերթի` հայցատու հանդիսացող մարդու իրավունքների պաշպանները դատարանից պահանջելու են պատասխանատվության ենթարկել այն զինվորականներին, որոնց ծառայողական պարտականությունների թերության պատճառով սպանվել է Սևակը: