Քաղաքական 16:42 12/05/2011

Ադրբեջանը` կեղծիքի մեջ, անդունդի եզրին

Հեղինակ` Արմեն Մինասյան

Panorama.am-ի հարցազրույցը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հետ

Պարոն Քոչարյան, գործնականում ամեն օր Բաքվից ոչ միայն ռազմական գործողություններ սկսելու սպառնալիքներ են հնչում, այդ թվում` ամենաբարձր մակարդակով, այլ նաև հավակնություններ են ներկայացվում ինչպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, այնպես էլ Հայաստանի Հանրապետության տարածքների նկատմամբ: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա:

-Ակնհայտ է, որ Ադրբեջանի ղեկավարությունը վերջնականապես հիստերիայի մեջ է ընկել: Նման հիստերիան ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքների համար սեփական պատասխանատվությունը հայկական կողմերի վրա դնելու անպտուղ փորձերով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության էության ու պատճառների, միջազգային իրավունքի հիմնարար նորմերի և տարածաշրջանի պատմության անընդհատ խեղաթյուրելու քաղաքականության փակուղի մտնելու օրինաչափ հետևանքն է: Այդ հիստերիան նաև ինքնամոռաց սուր ճոճելու, ողջ հայության նկատմամբ ատելության քարոզչության հայերի ու տարածաշրջանի մյուս ժողովուրդների պատմա-մշակութային ժառանգությունը բարբարոսաբար ոչնչացնելու քաղաքականության անփառունակ արդյունքն է: Նման քաղաքականությունն Ադրբեջանին վեր է ածում տարածաշրջանի կայունության ու անվտանգության սպառնալիքի, և առաջին հերթին, սպառնալիք հենց Ադրբեջանի համար:
Ժամանակը չէ՞ արդյոք, որ Բաքուն կանգ առնի: Չէ՞որ Ադրբեջանը կեղծիքի մեջ թաղված կանգնած է անդունդի եզրին:

Համամի՞տ եք արդյոք ադրբեջանական պաշտոնական քարոզչության այն պնդումների հետ, որ երկրի ներկայիս ղեկավարության քաղաքականությունը Հեյդար Ալիևի արտաքին քաղաքական կուրսի շարունակությունն է:

-Կրտսեր Ալիևն իշխանությունը հորից է ժառանգել, սակայն, առնվազն ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության դեպքում, իր վարած քաղաքականությունը ժառանգել է Էլչիբեյից: Ժամանակին Էլչիբեյը նույնպես սպառնում էր Ղարաբաղի վերջը տալ, գրավել Զանգեզուրն ու Հայաստանի այլ տարածքներ: Թե ինչով ավարտվեց այդ արկածախնդիր քաղաքականությունն Ադրբեջանի համար, լավ է հայտնի: Հեյդար Ալիևը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչում էր որպես հակամարտության կողմ, իր ստորագրությամբ Ադրբեջանի փոխխոսնակին, փոխվարչապետին, պաշտպանության նախարարին և գլխավոր շտաբի պետին լիազորում էր ուղիղ բանակցություններ վարել ԼՂՀ համապատասխան պաշտոնատար անձանց հետ, 1993 թվականին Մոսկվայում անձամբ է բանակցություններ վարել ԼՂՀ ղեկավար Ռոբերտ Քոչարյանի հետ և հենց այդ ուղիղ շփումների արդյունքում էլ հիմքեր ստեղծվեցին 1994 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև կրակի դադարեցման մասին համաձայնագրի ստորագրման համար, որին միացավ նաև Հայաստանի Հանրապետությունը: Երբ Ադրբեջանին իսկապես բանակցային արդյունքներ են անհրաժեշտ, ԼՂՀ-ի հետ շփման մեջ է մտնում ու չի փորձում ժխտել նրա գոյությունը, ինչպես որ Ադրբեջանի ներկայիս ղեկավարությունն է փորձում անել: Պատահական չէ, որ Հեյդար Ալիևը փորձում էր փոխզիջումների միջոցով հանսել հակամարտության ամբողջական կարգավորմանը: Նա հասկանում էր` ում է ժառանգում իր իշխանությունը և չկարգավորված հակամարտության պայմաններում ինչ վտանգ է ներկայասնում Ադրբեջանի համար այդ ժառանգությունը:

Եթե ընդունենք, որ արտաքին քաղաքականությունը ներքինի շարունակությունն է, այդ դեպքում ի՞նչ եք կարծում` ներքին ի՞նչ գործընթացներ են Բաքվին նման կուրս թելադրում:

-Առաջին հերթին` իշխանության պահպանման ձգտումը, ըստորում այն պայմաններում, երբ իշխանության հետ նա չկարողացավ ժառանգել հոր հեղինակությունը: Մի շարք իսլամական երկրներում առկա իրադարձությունների ֆոնին, որոնք կարող են տեղափոխվել Ադրբեջան, նախագահության երրորդ ժամկետի գնալը նրա համար խնդրահարույց է դառնում: Հրապարակավ հայտարարել, որ ինքը երրորդ ժամկետի գնալու սահամանադրական հիմքեր ունի, բայց այդ քայլին չի գնում, որպեսզի խիղճը հանգիստ լինի, այնպես, ինչպես ժամանակին արեց ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը, Իլհամ Ալիևը չի կարող. այլ է աշխարհայացքը, այլ է արժեքային համակարգը, անհաղթահարելի է իր գործողությունների ու բարոյականության միջև անդունդը: Հետևաբար պետք է համաձայնել այն գնահատականի հետ, որ էներգառեսուրսներից ստացված եկամուտների բաշխման համար մրցակցող կլանների բուրգի գագաթին գտնվելու խախուտության պայմաններում Ալիևը արտաքին դաշտում արած ռազմատենչ հայտարարություններն իրականում հասցեագրում է ներքին լսարանին` նպատակ ունենալով փոխհատուցել իր շրջապատում հեղինակության անբավարարությունը: Դա նաև ազդակ է հանրությանն այն մասին, որ իր վարչակարգի դեմ ցանկացած ելույթ սպասարկում է արտաքին թշնամու շահերը: Չէ՞որ Ադրբեջանի ղեկավարությունը ժառանգական վարչակարգի շուրջ իր ժողովրդին համախմբելու այլ գործոն չի կարողացել գտնել, բացի պարզունակ հայատյացությունից:

Չե՞ք գտնում, որ հայ ժողովրդի նկատմամբ ատելություն սերմանող քաղաքականությունը գնալով ավելի է դժվարացնում տարածաշրջանի պետությունների միջև բարիդրացիական հարաբերությունների գաղափարի իրականացումը:

-Իհարկե պատահական չէ, որ Ադրբեջանում, ի տարբերություն Հայաստանի և Վրաստանի, մոռացության է մատնվում մեծ մարդասեր Սայաթ Նովայի ստեղծագործությունն ու անգամ անունը, մարդ, ով տարածաշրջանի ժողովուրդների փոխադարձ հարգանքի ու բարիդրացիության խորհրդանիշն է: Առաջ է մղվել մեկ այլ խորհրդանիշ` կացինը ձեռքին մթին գաղտագողի շրջող Ռամիլ Սաֆարովը: Բայց չէի ուզենա մտածել, որ ողջ ադրբեջանական հանրությունը պատրաստ է կուլ տալ ժառանգական վարչակարգի պահպանմանն ուղղված քարոզչական խայծերը:

Վերը նշվածի պայմաններում այս փուլում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացում որևէ առաջընթացը հնարավոր համարո՞ւմ եք:

-Հնարավոր է, եթե Ադրբեջանը դադարի բանակցային գործընթացն օգտագործել որպես քող` իր հակահայկական հիստերիան ու հակամարտության էությունն ու պատճառները խեղաթյուրելու քարոզչությունը շարունակելու համար, դրսևորի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ բանակցությունները վերսկսելու պատրաստակամություն, դադարեցնի որևէ մեկին չվախեցնող սպառնալիքները, սկսի իրականացնել իր իսկ մասնակցությամբ, այդ թվում իր իսկ ստորագրությամբ ընդունված փաստաթղթերը:
Ակնհայտ է, որ սԱդրբեջանը որքան էլ փորձի ձև ընդունել, որ չի տեսնում ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, այն վաղ թե ուշ, եթե իհարկե ձգտում է ոչ թե ստատուս-քվոյի պահպանմանը, այլ դրա փոփոխությանը, պետք է ընդունի ակնհայտ փաստերը. ա/ ԼՂՀ-ն ձևավորվել է ժողովրդի ազատ կամարտահայտության հիման վրա` գործող միութենական պետության օրենսդրության ու միջազգային իրավունքի հիմնարար նորմերին համապատասխան, բ/ ԼՂՀ ժողովուրդն ապացուցել է կայացած պետություն կառուցելու իր ունակությունը, ըստ որում` Ադրբեջանի զինված ագրեսիային դիմակայելու պայմաններում, գ/ ԼՂՀ-ն ողջ ժողովրդի կողմից ընդունված ժողովրդավարական սահամանադրությամբ, պետական իշխանության ու տեղական ինքնակառավարման մարմինների պարբերական ընտրությունների արդյունքում, որոնք դիտարկվում են միջազգային դիտորդների կողմից, իշխանության ժողովրդավարական փոփոխությամբ երկիր է, դ/ ԼՂՀ ղեկավարությունը բոլոր ամբիոններից չի ողբում Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում օկուպացիայի տակ գտնվող իր տարածքների մասին` վստահ լինելով, որ հանարպետության վերահսկողությունն իր տարածքների նկատմամբ վերականգնվելու է և ցանկալի է, որ դա լինի բանակցային գործընթացի արդյունքում:

Եվ որքան էլ Ադրբեջանը ճգնի` ցույց տալու համար, թե հակամարտության էությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածաքյին վեճ է, նա ստիպված է լինելու խոստովանել իր պատասխանատվությունը Լեռնային Ղարաբաղի ինքնորոշված ժողովրդին էթնիկ զտումների ենթարկելու քաղաքականության ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ միջազգային ահաբեկչական կառույցների գրոհայինների ներգրավմամբ ռազմական ագրեսիայի համար
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այն եղել և մնում է ԼՂՀ և նրա բնակչության անվտանգության երաշխավորը, այն կառուցել և կառուցելու է իր հարաբերությունները ԼՂՀ հետ` որպես դե-ֆակտո կայացած պետության հետ: Թեև հարցը եղել և մնում է օրակարգում, Հայաստանը դե-յուրե չի ճանաչել ԼՂՀ անկախությունը` ելնելով խնդիրը խաղաղ բանակցային գործընթացի շրջանակներում լուծելու հավատարմությունից: Մասնակցելով ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ ընթացող բանակցային գործընթացին` Հայաստանը ձգտում է նպաստել խնդրի կարգավորման առաջընթացին, բայց չի կարող իրենով փոխարինել ԼՂՀ-ին. կարգավորման գործում իրական առաջընթաց հնարավոր է միայն այն ժամանակ, երբ ԼՂՀ-ն լիիրավ մասնակցի կարգավիճակով ներգրավվի բանակցային գործընթացի մեջ:

Իսկ ի՞նչ կլինի, եթե Ադրբեջանը շարունակի իր ապակառուցողական գիծը:
-Կլինի ԼՂՀ-ի միջազգային ճանաչումը: Նմանատիպ ճանաչումների նախադեպերը թվարկելու կարիք չկա, քանի որ դրանք նախադեպ չեն, օրինաչափություն են:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:51
Ոստիկանները հայտնաբերել են զոհված հերոսի տունը թալանողներից մեկին
  Հունվարի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական...
Աղբյուր` Panorama.am
21:23
Մոսկվայից Երևան մեկնող ինքնաթիռում թռիչքի ժամանակ վառելիքը սպառվել է
Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում. Այս մասին հայտնում է «Զգուշացեք, նորություններ» Telegram...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է. «Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}