ԱՊՀ-ում կգործի ազատ առևտրի գոտի
Կառավարության այսօրվա հերթական նիստում համաձայնություն տրվեց «Ազատ առևտրի գոտու մասին» պայմանագրի կնքման առաջարկությանը: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի պարզաբանմամբ, այդ պայմանագրի կնքումից հետո Անկախ պետությունների համագործակցության տարածքում կգործի առևտրային ազատ ռեժիմ, ինչը, ըստ նրա, սկզբունքորեն կփոխի իրավիճակը:
Նիստում գործադիրը որոշեց հաստատել պետական բյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորման ենթակա կապիտալ շինարարության կամ հիմնանորոգման աշխատանքների (առանց օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից ՀՀ-ին տրամադրված նպատակային վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող ծրագրերի) 300 մլն դրամից ոչ պակաս չափով նախահաշվային արժեք ունեցող օբյեկտների ցանկը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին