«ԱրմենՏել»-ը Microsoft ինովացիոն կենտրոնին ապահովեց կապի ծառայություններով
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) Հայաստանի Microsoft ինովացիոն կենտրոնին ապահովեց կապի ծառայություններով: Կենտրոնի համար մշակված է հատուկ կորպորատիվ առաջարկ, որը թույլ է տալիս հաճախորդին ստանալ առավել շահավետ պայմաններ` համագործակցելով Հայաստանի հեռահաղորդակցության ծառայությունների միասնական մատակարարի հետ: Կապի ծառայություններ տրամադրելուց զատ, «ԱրմենՏել» ընկերությունը Microsoft-ի հետ համատեղ իրականացնում է մի շարք կրթական և տեխնոլոգիական ծրագրեր: Այս մասին հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից:
« Microsoft-ի և «ԱրմենՏել»-ի համագործարկցությունը երկար պատմություն ունի, սակայն այս նախագծի շրջանակներում այն կստանա նոր ազդակ` Հայաստանի տնտեսության համար ավելի նշանակալի ծրագրերի իրականացման համար», - ասել է Հայաստանում Microsoft-ի ներկայացուցչության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը:
«Մենք վաղուց ենք համագործակցում Microsoft-ի հայաստանյան ներկայացուցչության հետ, միասին իրականացնում ենք բազմաթիվ ծրագրեր` ուղղված կրթության աջակցմանը, բարձր տեխնոլոգիաների և նորարարությունների ներդրմանը: «ԱրմենՏել»-ի և ինովացիոն կենտրոնի համագործակցության շնորհիվ, մոտ ապագայում այդ ցանկը կհամալրվի նոր մտահաղացումներով », - նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Հասարակայնության հետ կապերի ղեկավար Անուշ Բեղլոյանը:
Microsoft ինովացիոն կենտրոնը կաջակցի Հայաստանի կրթական ոլորտին, ինչպես նաև կտրամադրի տեղեկատվություն նոր դրամաշնորհների, ներդրման և տեխնոլոգիական ծրագրերի,ինչպես նաև բիզնես միջավայրերի վերաբերյալ: Կնտրոնը նաև կաշխատի տարբեր start-up ընկերությունների, ուսանողական խմբերի հետ, որոնք ունեն սեփական ծրագրեր: Շեշտը կդրվի նորարար և տեղեկատվական տեխնոլոգիաներին, որոնք կստանան Microsoft-ի աջակցությունը:
Ամբողջ աշխարհում գործում է ավելի քան 100 Microsoft ինովացիոն կենտրոններ, իսկ Հայաստանում բացվածը դարձավ առաջինը` Հարավային Կովկասում: Հայաստանյան Microsoft ինովացիոն կենտրոնի ստեղծումը հանդիասնում է ՀՀ կառավարության, USAID-ի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, ՀՊՃՀ-ի և Microsoft-ի հայաստանյան գրասենյակի համագործակցության արդյունք:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան