Համաշխարհային բանկը Ադրբեջանից պահանջում է ձերբակալել կոռումպացված չինովնիկներին
Ադրբեջանում այս տարվա սկզբից մեկնարկած հակակոռուպցիոն միջոցառումները ոչ թե այդ արատը վերացնելուն ուղղված արշավ է, այլ քաղաքականություն, ինչի ապացույցներից մեկն էլ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերով բաժնի պետ Ալի Հասանովի` կոռուպցիոն փաստերը լրջորեն հետազոտվելու մասին արած հայտարարությունն է:
«Pia.az»-ին հասած տեղեկություններով, հակակոռուպցիոն միջոցառումներում վճռական լինելը ցուցադրելու պատրաստվող պաշտոնական Բաքուն այդ մասին նույնիսկ խոստումներ է հասցեագրել միջազգային կազմակերպություններին:
Հիշեցնենք, որ հակակոռուպցիոն միջոցառումներ անցկացնելու համար պաշտոնական Բաքուն Համաշխարհային բանկից 1 մլրդ դոլարի դրամաշնորհ է ստացել:
Կայքի աղբյուրը հայտնել է, որ այդ հարցում Բաքվից ավելի լուրջ քայլել պահանջող ՀԲ-ը իշխող թիմի երկու նշանավոր անունների կոռուպցիոն գործարքները հաստատող փաստեր է ուղարկել Ադրբեջանի իշխանությանը:
«Այդ փաստաթղթերում կոնկրետ փաստեր են տեղ գտել, և պաշտոնական Բաքուն ՀԲ-ին խոստացել է այդ հարցում կոնկրետ քայլեր կատարել»,- տեղեկացրել է Pia.az-ի աղբյուրը: