Բնապահպանության նախարարը աշխատանքի չի՞ ներկայանում
«Բնապահպանության նախարարությունում 10 օր է` նախարար Արամ Հարությունյանին չեն տեսնում»,- գրում է «Երկիրը»: Թերթին ոչ մի կերպ չի հաջողվում հարցազրույց վերցնել պաշտոնյաներից որեւէ մեկի հետ, քանի որ ամեն ինչ այստեղ համաձայնեցվում է նախարարի հետ, իսկ վերջինս էլ աշխատանքի չի գնում: Թղթակցին օգնելու գործն ավելի ուշ իր վրա է վերցրել նախարարի օգնականը, սակայն նա էլ խորհրդակցություններից մեկի ժամանակ ամաչել է նախարարին փոխանցել թերթի խնդրանքը: Ի վերջո, նախարարությունից ասել են, որ հարցերը պետք է գրավոր ուղարկվեն, որից հետո 15 օրվա ընթացքում կպատասխանեն: Թերթը հիշեցնում է, որ ըստ համապատասխան օրենքի, նրանք պարտավոր են 5 օրվա ընթացքում պատասխանել:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում