Ա.Աշոտյան. Հայաստանը հուլիսի 1-ից ստանձնելու է Բոլոնիայի գործընթացի համանախագահությունը
«Հայաստանը և Լեհաստանը հուլիսի 1-ից ստանձնելու են Բոլոնիայի գործընթացի համանախագահությունը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Նախարարը նշեց, որ 2011թ.-ին Բոլոնիայի գործընթացի բոլոր երկրները պատրաստել են իրենց ազգային զեկույցները:
«Մենք մեր ազգային զեկույցն արդեն պատրաստել և ուղարկել ենք Բոլոնիայի քարտուղարությանը»,-հավելեց Արմեն Աշոտյանը:
Ըստ Աշոտյանի, Հայաստանում կգործարկվի Բոլոնիայի գործընթացի պորտալ` հայերեն և անգլերեն լեզուներով, որտեղ զետեղված կլինի այդ գործընթացի մասին ամբողջ տեղեկատվությունը:
Բանախոսի կարծիքով, Բոլոնիայի գործընթացը հանդիսանում է եվրաինտեգրման գործընթացներից մեկը: Նա ավելացրեց, որ ՀՀ անդամակցությունը այդ գործընթացին պարտադրված քայլ չի եղել:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին