Թուրք վերլուծաբան. «Թուրքիան չպետք է լինի Ադրբեջանի պատանդը»
«Առավոտ»-ը ներկայացրել է բացառիկ հարցազրույց թուրք հայտնի վերլուծաբան, թուրքական «Haberturk» պարբերականի սյունակագիր և բրիտանական «Economist» շաբաթաթերթի թուրքական թղթակից Ամբերին Զամանի հետ, որը նաև Հայաստանում ԱՄՆ նախկին փոխդեսպան Ժոզեֆ Փենինգտոնի կինն է և 3 տարի ապրել է Հայաստանում:
Խոսելով հայ-թուրքական արձանագրությունների չվավերացման և ԼՂ հարցի մասին` Ամբերին Զամանն ասել է. «Երբ նայում ենք արձանագրությունների տեքստին, այնտեղ ոչինչ չկա Ղարաբաղի մասին: Կարծում եմ, որ ամենից առաջ Թուրքիան հավատում էր, որ արձանագրությունների ստորագրմամբ Հայաստանին կստիպի զիջումների գնալ Ղարաբաղի հարցում, նրանք հույս ունեին, որ դա կաշխատի»:
Թուրք վերլուծաբանը կարծում է նաև, որ Թուրքիայի նպատակն էր այդ արձանագրությունների կամ, ինչպես ինքը զրույցի վերջում բնորոշեց, «շոուի» միջոցով որոշակի տպավորություն թողնել` առանց իրականում վերջնական լուծումը, այն է` արձանագրությունների վավերացումը ցանկանալու:
«Ես բազմիցս եմ գրել, որ Ղարաբաղը չպետք է Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության մաս կազմի, չնայած Թուրքիան կուզեր այն լուծված տեսնել: Թուրքիան կարող է ավելի շատ դրական ներդրում ունենալ, եթե ունենա նորմալ հարաբերություններ Հայաստանի Հանրապետության հետ: Չեմ կարծում, որ Թուրքիան պետք է պատանդ լինի Ադրբեջանի համար, և Ադրբեջանն իրավունք չունի թելադրել Թուրքիային արտաքին քաղաքականության հարցում»,-նշել է Ա. Զամանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա