Եվրախորհրդարանն Ադրբեջանի վերաբերյալ խիստ բանաձև է ընդունել
Եվրախորհրդարանը խիստ ձևակերպումներով բանաձև է ընդունել Ադրբեջանի վերաբերյալ, որում կոչ է արվում ադրբեջանական իշխանություններին ազատ արձակել վերջին հանրահավաքներից հետո ձերբակալված ընդդիմադիր ակտիվիստներին ու բլոգերներին, ինչպես նաև հարգել իր իսկ կողմից վավերացված համապատասխան կոնվենցիաները:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Եվրախորհրդարանում շրջանառության մեջ է դրվել Ադրբեջանի վերաբերյալ բանաձևի նախագիծ, որն իր մեջ բավականին կոշտ ձևակերպումներ էր պարունակում:
Բանաձևում հիշատակելով ընդդիմության և անկախ լրագրողների նկատմամբ վերջին շրջանում արձանագրված բազմաթիվ բռնությունները, հանրահավաքներից հետո հարյուրավոր մարդկանց ձերբակալություններն ու սպառնալիքները՝ Եվրախորհրդարանը կոչ է արել պաշտոնական Բաքվին երկխոսություն սկսել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ և թույլ տալ քաղաքացիներին ազատորեն իրացնել իրենց իրավունքները:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան