Հայ շախմատիստուհիները` Եվրոպայի առաջնությունում
Թբիլիսիում ընթացող Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնության 6-րդ տուրում Էլինա Դանիելյանը սև խաղաքարերով առավելության հասավ Մակա Պուրցելաձեի նկատմամբ և այժմ կես միավորով է հետ մնում առաջատար 7 շախմատիստուհիներից: Լիլիթ Գալոյանը, ցավոք, չկարողացավ զարգացնել նախորդ տուրում արձանագրած հաջողությունը և զիջեց Լելա Ջավախիշվիլուն, իսկ Լիլիթ Մկրտչյանը միավորը կիսեց Օլգա Զիմինայի հետ:
Մրցաշարում վատագույն արդյունքը պատկանում է ադրբեջանցի Նարմին Սոյունլուին, ով անցկացրած բոլոր պարտիաներում էլ պարտվել է և 0 միավորով հաստատվել է վերջին` 130-րդ տեղում:
Ստորև ներկայացնում ենք հայ շախմատիստուհիների մասնակցությամբ կայացած բոլոր պարտիաների արդյունքները և նրանց զբաղեցրած դիրքերը մրցաշարային աղյուսակում:
6-րդ տուր
Լիլիթ Գալոյան-Լելա Ջավախիշվիլի 0:1
Մակա Պուրցելաձե-Էլինա Դանիելյան 0:1
Օլգա Զիմինա-Լիլիթ Մկրտչյան 0,5:0,5
Սվետլանա Չերեդնիչենկո-Մարիա Գևորգյան 0,5:0,5
Անահիտ Խառատյան-Քեթի Ցացալաշվիլի 0:1
Նատալյա Ժուկովա-Աննա Հայրապետյան 1:0
Անա Շարևիչ-Նելլի Ալեքսանյան 1:0
Պատման Ռիժամաձե-Նելլի Աղինյան 0:1
Նատո Իմնաձե-Սիրանուշ Ղուկասյան 0,5:0,5
Նինո Գումբերիձե-Լիա Մարտիրոսյան 0:1
Մրցաշարային աղյուսակը 6-րդ տուրից հետո
1. Վիկտորյա Սմիլայտե-5
2. Կատերինա Լահնո-5
3. Անտուանետա Ստեֆանովա-5
8. Էլինա Դանիելյան-4,5
20. Լիլիթ Գալոյան-4
33. Լիլիթ Մկրտչյան-3,5
66. Մարիա Գևորգյան-3
83. Անահիտ Խառատյան-2,5
91. Նելլի Աղինյան-2,5
100. Աննա Հայրապետյան-2
105. Նելլի Ալեքսանյան-2
120. Լիա Մարտիրոսյան-1,5
121. Սիրանուշ Ղուկասյան-1,5
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան