Միյատովիչ. Ֆաթուլլաևն ու Սավալանը պետք է ազատ արձակվեն
ԵԱՀԿ ԶԼՄ-ի հարցերով հատուկ հանձնակատար Դունյա Միյատովիչի Ադրբեջան կատարած այցի շրջանակներում տեղի է ունեցել Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպում, որի ընթացքում Միյատովիչը բարձրացրել է լրագրող Էյնուլլա Ֆաթուլլաևին և ընդդիմության ակտիվիստ Ջաբար Սավալանին ազատ արձակելու հարցը: Այս մասին, «Թուրան» լրատվական գործակալության փոխանցմամբ, այսօր կայացած մամուլի ասուլիս ընթացքում հայտարարել է Դունյա Միյատովիչը:
Նա Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ կարևորել է «Ազադլիգ» թերթի լրագրողներ Սեյմուր Հազիևի ու Ռամին Դեկոյի նկատմամբ հարձակումներ իրականացրած անձանց բացահայտումը: