Տեղի է ունեցել Բոլոնիայի գործընթացի վերաբերյալ հետազոտության շնորհանդես
Այսօր Կրթության և գիտության նախարարությունում տեղի ունեցավ «Բոլոնիայի գործընթացի համատեքստում բարեփոխումների իրականացման ընթացքի վերաբերյալ սոցիոլոգիական հետազոտության» շնորհանդեսը:
Զեկույցը ներկայացրեց Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվության ինստիտուտի վերլուծաբան Վահե Գալստյանը:
Վերլուծաբանը նշեց, որ իրենց հետազոտական ինստիտուտը 2011թ.-ի փետրվար և մարտ ամիսներին իրականացրել է սոցիոլոգիական հետազություն, որի հիմնական նպատակը էր ի հայտ բերել բարձրագույն կրթական համակարգի զարգացման խնդիրները: Բացի այդ, նպատակ էր դրված բացահայտել Բոլոնիայի գործընթացի համատեքստում բարեփոխումների և կրթության ոլորտի ներկա իրավիճակի համապատասխանությունները, կոռուպցիոն ռիսկերը և այլն:
Վ. Գալստյանը նշեց, որ հետազոտության առաջին փուլը` քանակական հետազոտություն էր, որի ընտրանքը ընդգրկում էր Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների պետական, ոչ պետական և միջպետական բուհերի 1015 ուսանող:
Երկրորդ փուլում իրականացվել են հարցազրույցներ բուհերի դասախոսների և միջին օղակի ղեկավերների հետ և ֆոկուս խմբային քննարկումներ ուսանողների և շրջանավարտների հետ: