Ռազմիկ Հունանյանը` աշխարհի չեմպիոն
Լիմայում ընթացող աշխարհի ծանրամարտի մինչև 17 տարեկանների առաջնությունում 69 կգ քաշային կարգում հանդես եկած Ռազմիկ Հունանյանը, ով ներկայացնում է Ռուսաստանը, երկամարտի 288 կգ ցուցանիշով հռչակվեց աշխարհի չեմպիոն: Պոկում վարժությունում նա իր կամքին ենթարկեց 126 կգ ծանրաձողը, իսկ հրում վարժությունում ցույց տվեց 162 կգ արդյունք:
Նույն քաշային կարգը ներկայացնող Ռազմիկ Օլթեցյանը 281 կգ արդյունքով գրավեց 4-րդ տեղը: Պոկում վարժությունում նա լավ հանդես եկավ` բարձրացնելով 127 կգ և արժանանալով փոքր բրոնզե մեդալի: Իսկ Հայաստանի մյուս ներկայացուցիչը` Վարդան Միլիտոսյանը, ով հանրահայտ մարզիկ Իսրայել Միլիտոսյանի որդին է, 267 կգ ցուցանիշով (122+145) գրավեց 8-րդ տեղը:
Այսօր մրցահարթակ դուրս կգա Միքայել Միքայելյանը` 85 կգ քաշային կարգում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան