«Հայկական և Պաղեստինյան մշակութային տաճարները կիսեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից սահմանված մրցանակը»
Հայկական Գառնի և Պաղեստինյան Բատիր տաճարները 2011 թ-ի մայիսի 12-ին շահեցին Մերի Մերկուրի անվան միջազգային մրցանակը` մշակութային լանդշաֆտը պահպանելու և ռացիոնալ կերպով օգտագործելու համար: Այս մասին նշված է ՄԱԿ-ի պաշտոնական կայքում
Հաղթողներից յուրաքանչյուրը կստանա 15 հազար դոլար ` մայիսի 24-ին Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի շտաբում:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան այդ առնչությամբ նշել է. «ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդգծում է այդ հուշահամալիրների գեղեցկությունը, նրանց նյութական ու հոգևոր կարևորությունը: Եվ Կազմակերպությունը փորձելու է օգնել նրանց հետագա գոյատևման համար հաղթահարել բոլոր խոչընդոտները»:
Պետք է նշել, որ Գառնի տաճարի մի մասը 2000 թ-ին մտավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային Ժառանգության ցուցակում` «Գեղարդ վանք և Ազատ գետի վերին հունի սոտրոտներ» անվամբ, մինչդեռ Պաղեստինի Զբոսաշրջության և հուշարձանների նախարարությունը նպատակ ունի այնպես անել, որ Բատտիրն ապագայում մտնի Համաշխարհային Ժառանգության ցուցակի մեջ:
Ավելացնենք, որ նման միջազգային մրցանակաբաշխություն տեղի է ունենում երկու տարին մեկ անգամ:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին