Եվրախորհրդարանի նախագահը մայիսի 18-ին ժամանում է Հայաստան
Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը մայիսի 18-ին տարածաշրջանային այցի շրջանակներում պաշտոնական այցով կժամանի Հայաստան:
Այս մասին ասված է ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչության պաշտոնական կայքէջում:
Տեղեկատվության համաձայն, այցի շրջանակներում Եժի Բուզեկը հանդիպումներ է ունենալու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, ինչպես նաև ԵՄ-Հայաստան համագործացության խորհրդարանական հանձնաժողովի անդամների ու Ազգային Ժողովի խմբակցությունների հետ:
Բացի այդ, հանդիպումներ են նախանշված ընդդիմադիր Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան