Տարեվերջին Facebook-ը կարող է դառնալ բաներային գովազդի խոշորագույն օպերատոր
Enders Analysis վերլուծական ընկերության գնահատականի համաձայն, ընթացիկ տարում Facebook սոցիալական ցանցի բաներային գովազդից ստացվող շահույթը կավելանա մինչև 95% ՝ 1.8 մլրդ դոլարից հասնելով 3.5 մլրդ-ի։
Այս մասին հաղորդում է vedomosti.ru կայքը, հղում անելով Financial Times-ին։
Ընկերությունը շահույթի ավելացում կանխատեսել է նաև Google-ի համար։
Google-ի՝ իր կայքերի գովազդից ստացված շահույթը (ներառյալ YouTube և DoubleClick կայքերը ) 2 մլրդ դոլարից, ըստ նախնական գնահատականի, կավելանա մինչև 2.6 մլրդ դոլար։
Հետևաբար, Facebook-ն արդեն տարեվերջին կարող է դառնալ բաներային գովադի խոշորագույն օպերատոր, առաջ անցնելով Google-ից և Yahoo-ից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է