ՀԱԿ-ը հեշտացրել է իշխանությունների գործը
Անդրադառնալով իշխանություններ-ՀԱԿ «շախմատային խաղին»` Голос Армении թերթը գրում է, որ շախմատի պարտիան երկար չի կարող տևել, և վաղ թե ուշ պետք է վերջանա. եթե ՀԱԿ-ը իրական քաղաքակիրթ երկխոսության փոխարեն շարունակի պահանջել արտահերթ նախագահական ընտրություններ, ապա իրավիճակը կրկին կսրվի: Թերթի տեղեկություններով` Տեր-Պետրոսյանի շրջապատն առավել ծայրահեղ տրամադրություններ ունեցող լսարանի շրջանակներում ակտիվ քարոզչություն է տանում առ այն, թե ԼՏՊ-ն երկխոսում է իշխանությունների հետ միմիայն Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին և մարտի 1-ի գործով այլ դատապարտվածներին ազատ արձակելու նպատակով:
Ըստ հոդվածագրի` Հայաստանին հարկավոր է իրական քաղաքական կոնսենսուս, որը կարտահայտվի ոչ միայն քաղաքական էլիտաների, այլև` տարբեր սոցիալական շերտերի մերձեցմամբ: Թերթը մեջբերում է ՀՅԴ կուսակցության անդամ Վ. Հովհաննիսյանի խոսքերը. «Կոնգրեսը հնարավորինս հեշտացրել է իշխանությունների գործը` մի կողմ թողնելով տնտեսական-սոցիալական ծանր խնդիրները և առաջ քաշելով երկրորդական խնդիրներ» և նշում է, որ պատգամավորն այս հարցում իրավացի է: «Ցավոք, բոլոր ժամանակներում հայկական ընդդիմության նպատակն է եղել իշխանափոխությունը և ոչ թե երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավումը»,-գրում է թերթը: Իր հերթին` Ռամկավար ազատական կուսակցության ատենապետ Էդուարդ Անտինյանը նշել է, որ դեռ ապրիլի 28-ին Լ. Տեր-Պետրոսյանի կապիտուլյացիան որոշված էր:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում