Իրանի դեսպանատուն. ԼՂ խնդիրը պետք է կարգավորվի երկխոսության, ռազմական ուժի չկիրառման և ինքնորոշման իրավունքի հարգման միջոցով
«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հակամարտության վերաբերյալ ևս այն համոզմանն է եղել, որ հարատև խաղաղության հաստատման համար այն պետք է կարգավորվի երկխոսության, ռազմական որևէ ուժի չկիրառման և ինքնորոշման իրավունքի հարգման միջոցով»,-նման հայտարարությամբ հանդես է եկել Հայաստանում Իրանի դեսպանատունը, միաժամանակ ընդգծելով` և քանի որ Իրանի Իսլամական Հանրապետությունը միակ երկիրն է, որը հակամարտության գոտու հետ ունի ընդհանուր սահման, ուստի ցանկացած հրահրման և այս տարածաշրջանում լարվածության ստեղծման առնչությամբ հայտնում է իր մտահոգությունը և թույլ չի տալիս, որ նման հրահրումները տարածաշրջանում օտար ուժերի ներկայության առիթ դառնան:
Դեսպանության տարածած հայտարարության մեջ նաև ասված է. «Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը մեկ անգամ ևս շեշտում է, որ ԻԻՀ պաշտոնական դիրքորոշումը արտաքին քաղաքականության բոլոր խնդիրների վերաբերյալ արտահայտվում է մեծարգո նախագահի, արտաքին գործերի նախարարի և ԱԳՆ խոսնակի կողմից, ուստի հիշատակված շրջանակից դուրս արտահայտված ցանկացած տեսակետ համարվում է անձնական մոտեցում:
Դեսպանությունը հայտնում է, որ ԻԻՀ արտաքին քաղաքականությունը տարածաշրջանային բոլոր հակամարտությունների վերաբերյալ հիմնված է եղել կողմերին երկխոսության հրավիրելու և հակամարտությունները կարգավորելու և տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ միջնորդական ջանքերը սատարելու վրա, և Տաջիկստանի, ԱՖղանստանի ու Իրաքի ներքին հակամարտությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկված քայլերը դրա վկայությունն է»:
Նախորդող նորությունը` http://panorama.am/ru/politics/2011/05/12/imam-ameli/
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում