Թուրքիայում քննություն հանձնող ուսանողներին ստիպում են ժխտել Հայոց ցեղասպանությունը
Ըստ Ermenihaber.am (Էրմենիհաբեր) լրատվական կայքի, Թուրքիայի Դիջլեյի համալսարանի պատմության ֆակուլտետում անցկացվող քննություններից մեկի հարցաշարում տեղ է գտել հայերի նկատմամբ թշնամություն սերմանող և Հայոց ցեղասպանության իրողությունը ժխտող մի հարց` հետևյալ բովանդակությամբ.
«Օսմանյան կայսրությունում Հայոց Ցեղասպանություն չի եղել: Ռուսների հետ համագործակցող և օսմանյան բանակին մեջքից հարվածող հայերի մի մասը դավաճանության արդյունքում, մի մասն էլ գերմանացիների առաջարկով երկրից արտագաղթելու ընթացքում սովից, հիվանդություններից և ցրտից մահացել են, և Թուրքիայում այս ձևով հայության թիվը նվազել է»:
Պատասխան.
ա) Ճիշտ է,
բ )սխալ է
Այն ուսանողները, որոնք այս հարցին պատասխանում են «ոչ», կորցնում են միավոր:
Նշենք, որ հարցաշարը կազմող դասախոսը ասել է, թե ոչ մի արտասովոր բան չի տեսնում այս հարցի մեջ և ավելացրել. «Ես հո չեմ ասում գնացեք, հայերին սպանեք: Հայ ուսանողներ էլ ունեմ, որոնք ընդդիմանում են այս տեսակետին: Ինչ արած, դա էլ իրենց կարծիքն է»:
Լրահոս
Տեսանյութեր
Լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա՝ արվեստը չունի սահմաններ