Արթուր Աբրահամ. «Վերադարձը միջինքաշային կարգ տարբերակ չէ»
Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը երկրորդ միջինքաշային կարգում WBA-ի վարկածով աշխարհի չեմպիոն Անդրե Ուորդին «Super Six World Boxing Classic» գերմրցաշարի կիսաեզրափակչում զիջելուց հետո խոստովանել է, որ իր հետագա կարիերայի հարցում դեռ չի կողմնորոշվել:
«Ես կորպուսով փակում էի Ուորդի հարվածները: Սակայն չկարողացա դանդաղեցնել նրան: Չափազանց շատ էի ուզում հաղթել: Նոկաուտ էի փնտրում, բայց չկարողացա հասնել դրան: Դեռ չգիտեմ, թե հետո ինչ եմ անելու: Վերադարձը միջինքաշային կարգ տարբերակ չէ: Նման բան չի լինի: Անհրաժեշտ է ամեն ինչ քննարկել պրոմոուտերի, թիմի հետ և որոշել, թե որն է լավագույն տարբերակն իմ կարիերայի համար: Ուորդից կրած պարտությունը, բնականաբար, չի ուրախացնում ինձ, սակայն զգում եմ, որ ամեն ինչ լավ եմ արել»,- Աբրահամի խոսքերը մեջբերել է «Boxingscene»-ն:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան