Հայ շախմատիստուհիները` Եվրոպայի առաջնությունում
Թբիլիսիում ընթացող Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնության հերթական` 8-րդ տուրում հայ գրոսմայստեր Էլինա Դանիելյանը սևերով պարտության մատնեց Հոանգին և 6 միավորով հաստատվեց մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում: Նույնպիսի արդյունք ունեն նաև Կատերինա Լահնոն, Անտուանետա Ստեֆանովան, Լելա Ջավախիշվիլին, Պիա Կրամլինգը, Տատյանա Կոսինցևան և Գրանտ-Քեթևան-Արախամիան, սակայն նրանք մեր շախմատիստուհուն զիջում են լրացուցիչ ցուցանիշներով: Էլինա Դանիելյանն առաջատարներից` Վիկտորյա Սմիլայտեից և Բելա Խոտենաշվիլուց հետ է մնում միայն կես միավորով: Իսկ 9-րդ տուրում նա պետք է մրցակցի Տատյանա Կոսինցևայի հետ:
Լիլիթ Գալոյանն ու Լիլիթ Մկրտչյանը վաստակել են 5-ական միավոր և համապատասխանաբար զբաղեցնում են 21-րդ և 27-րդ տեղերը: Առաջիկա տուրում նրանց մրցակիցներն են Մարիա Մուզիչուկն ու Կատերինա Նեմցովան:
8-րդ տուր
Հոանգ-Դանիելյան 0:1
Արախամիա-Գրանտ-Գալոյան 1:0
Միկաձե-Մկրտչյան 0:1
Հոուսկա-Մարտիրոսյան 1:0
Շչեպկովսկա-Հայրապետյան 1:0
Խմիադաշվիլի-Գևորգյան 0:1
Բոկուչավա-Ղուկասյան 1:0
Խառատյան-Զիմինա 0:1
Ունապկոշվիլի-Աղինյան 0:1
Իմնաձե-Ալեքսանյան 1:0
Մրցաշարային աղյուսակը 8-րդ տուրից հետո
1. Վիկտորյա Սմիլայտե-6,5
2. Բելա Խոտենաշվիլի-6,5
3. Էլինա Դանիելյան-6
21. Լիլիթ Գալոյան-5
27. Լիլիթ Մկրտչյան-5
67. Մարիա Գևորգյան-4
73. Նելլի Աղինյան-4
81. Անահիտ Խառատյան-3,5
99. Աննա Հայրապետյան-3
114. Նելլի Ալեքսանյան-2,5
115. Լիա Մարտիրոսյան-2,5
116. Սիրանուշ Ղուկասյան-2,5
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան