Գվատեմալայի հյուսիսում գլխատվել է 27 մարդ
Գվատեմալայի հյուսիսային Սան-Անդրես շրջանում ֆերմայի վրա հարձակման ժամանակ 27 մարդ է գլխատվել:
«Ասոշիեյթիդ Պրես» գործակալության փոխանցմամբ, ներկայումս ոստիկանությունը փորձում է ընդհանուր եզրեր գտնել միջադեպի ու նախօրեին սպանված տարածաշրջանի ամենահայտնի նարկոբարոն Արոլդո Լեոնի սպանության միջև:
Տեղեկատվության համաձայն, Արոլդո Լեոնը եղել է Գվատեմալայի նարկոբիզնեսի ղեկավար Խուան Խոսե Լեոնի եղբայրը, ով նույնպես սպանվել է 2008 թ-ին:
Նշենք, Գվատեմալայում օրեկան միջինում 18 սպանություն է արձանագրվում:
Ինչ վերաբերում է Մեքսիկային, ապա 2006 թ-ի դեկտեմբերից ի վեր, երբ կառավարությունը սկսեց լայնամասշտաբ պատերազմը նարկոբիզնեսի դեմ, 37 հազար մարդ է սպանվել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու