Էներգետիկայի նախարարություն. ՀԱԷԿ-ի շահագործման անվտանգության հետ կապված որևէ մտավախություն չկա
Այսօր երկու շաբաթով Հայաստան է ժամանելու ՄԱԳԱՏԷ-ի հովանավորությամբ գործող OSART հանձնախումբը: Աշխատանքային խմբի մեջ ընդգրկված են 9 երկրների ատոմային էներգետիկայի լավագույն մասնագետներ: Էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությունից փոխանցեցին, որ OSART հանձնախմբի այցելության նպատակն է ուսումնասիրել ՀԱԷԿ-ի շահագործման անվտանգության վիճակը:
Նման աշխատանքային խմբերում ընդգրկվում են նաև Հայաստանի ատոմային էներգետիկայի մասնագետները, երբ OSART-ը ուսումնասիրություններ է կատարում այլ երկրների ատոմային կայաններում:
Հայաստանի ԱԷԿ-ի շահագործման անվտանգության խնդիրը մշտապես գտնվում է ուշադրության կենտրոնում: Այսօր ՀԱԷԿ-ի շահագործման անվտանգությունը գտնվում է բարձր մակարդակի վրա: Այդ են վկայում նաև անվտանգության մասով միջազգային այլ հանձնախմբերի` պարբերաբար իրականացրած մոնիտորինգի արդյունքները:
Էներգետիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ ՀԱԷԿ-ի շահագործման անվտանգության հետ կապված որևէ մտավախություն չկա:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին