Սեռական ոտնձգություն սպասուհու նկատմամբ. ԱՄՀ ղեկավարը սպասում է դատական գործընթացին
Արժույթի միջազգային հիմնադրամի նախագահ Դոմինիկ Ստրաուսս-Կաննը, որը մեղադրվում է բռնաբարության փորձ կատարելու համար, գտնվում է նյու-յորքյան Գառլեմ բանտում, սեռական բնույթի հանցագործություն կատարելու մեջ կասկածվողների բաժնում: Նա ձերբակալվել է շաբաթ, մայիսի 14-ին և հերքում է մեղադրանքը, թե ինքը փորձել է բռնաբարել հյուրանոցի սպասուհուն, փոխանցում է BBC-ն:
Օդանավակայանում ձերբակալվելուց անմիջապես հետո Ստրաուս-Կաննը հարցաքննվել է, և այժմ սպասում են դատարան կանչվելուն:
Շաբաթ, մայիսի 14-ին, Արժույթի միջազգային հիմնադրամի 62-ամյա նախագահը ձերբակալվել է նյու-յորքյան Sofitel հյուրանոցի սպասուհու նկատմամբ սեռական ոտնձգության փորձ կատարելու մեղադրանքով:
Ձերբակալված բարձրաստիճան պաշտոնյայի փաստաբան Բենջամին Բրաֆմանն արդեն իսկ հայտարարել է, որ իր պաշտպանյալը չի ընդունում մեղադրանքը: