Սերժ Սարգսյան. Տարածքային ամբողջականության սկզբունքը չի նշանակում սահմանների անխախտելիություն

ԽՍՀՄ փլուզման 20-րդ տարելիցի առթիվ ռուսական «Մոսկովսկիյե նովոստի» թերթը, ՌԻԱ Նովոստի գործակալությունն ու «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագիրը համատեղ նախագիծ են իրականացնում, որի շրջանակներում Միության նախկին անդամ երկրների առաջնորդների, ինչպես նաև ԽՍՀՄ տարիների գործիչների միջոցով անդրադառնում են քսանամյա վաղեմության խնդիրներին ու անցած ժամանակաշրջանում եղած ձեռքբերումներին ու կորուստներին:
Այս նախագծի շրջանակներում «Մոսկովսկիյե նովոստի» թերթին հարցազրույց է տվել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, ով խոսել է Հայաստանի անցած ուղու, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, հայ-թուրքական կարգավորման և այլ հարցերի մասին:
Ստորև ներկայացնում ենք ՀՀ նախագահի հարցազրույցի ամբողջական տեքստը:

- Սերժ Ազատի, Վլադիմիր Պուտինը մի անգամ ասել էր, որ Միության փլուզումը 20-րդ դարի խոշորագույն աշխարհաքաղաքական աղետն է: Ձեզ համար այդ աղետը ողբերգությո՞ւն է, թե՞ հաղթանակ:

- Համամիտ եմ, որ շատ մարդկանց համար Խորհրդային Միության փլուզումը ողբերգություն դարձավ, որովհետև նրանք կորցրեցին կյանքի սովորական դարձած ռիթմը, թվացյալ բարեկեցությունը, ստիպված էին կտրուկ փոփոխության ենթարկել իրենց կենսակերպը: Հսկայական ջանքեր պահանջվեցին քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար: ԽՍՀՄ փլուզմամբ այն հակամարտություններն ու խնդիրները, որոնք արդեն իսկ առկա էին, վերածվեցին ռազմական գործողությունների, պարզ ասած` պատերազմների: Մյուս կողմից, բոլոր դեպքերում շատ ժողովուրդներ երազում էին անկախության մասին: Ստանալով անկախությունը` մարդիկ կարողացան կյանքի կոչել այն երազանքները, որոնք բազմաթիվ սերունդներ դարեր ի վեր փոխանցում էին:
Հայաստանի անկախությունը 20 տարեկան է` Հայաստանի պատմության տեսանկյունից` ընդամենը մի կաթիլ ծովում: Հայաստանն իր անկախությունը կորցրել էր շատ դարեր առաջ, իսկ առաջին հանրապետության անկախության երկուսուկես տարին ընդամենը մի ակնթարթ է պատմության մեջ: Խորհրդային Հայաստանն, անշուշտ, հայ ժողովրդի պատմության կարևոր փուլ է` ժողովրդի ինստիտուցիոնալ հիշողության ձևավորման ու համակարգման ժամանակաշրջան: Հենց դա թույլ տվեց մեզ ոտքի վրա մնալ:

- Այսինքն` խորհրդային ժամանակներում հիմք դրվեց, որը հետագայում թույլ տվեց Միության փլուզումից հետո կանգուն մնա՞լ:

- Այո: Հիմքը տնտեսության մեջ էր, ժողովրդագրության, մշակույթի, գիտության մեջ, ժողովրդի ինստիտուցիոնալ հիշողության ձևավորման մեջ:

- Եթե ամփոփենք, Հայաստանի ու հայ ժողովրդի համար խորհրդային պատմության ընթացքում ի՞նչն էր ավելի շատ` վատը՞, թե՞ լավը:

- Հայերը, ինչպես և բոլորը, իրենց մաշկի վրա զգացել են այն բոլոր խնդիրները, որոնք եղել են Խորհրդային Միությունում: Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ լավ իրադարձությունները շատ ավելին էին, քան վատը: Կար զարգացում, և ոչ մի կերպ չի կարելի, օրինակ, 1988 թվականի Խորհրդային Հայաստանի վիճակն ու մակարդակը համեմատել մինչխորհրդային ժամանակների հետ: Ես համարում եմ, որ Հայաստանն իսկապես բուռն զարգացում է ունեցել:

- Ճի՞շտ են նրանք, ովքեր ասում են, որ Հայաստանը Խորհրդային Միությունում արտոնյալ դիրք է ունեցել:

- Միթե՞: Ես չեմ կարծում, որ Հայաստանը նման դիրք է ունեցել: Հայ ժողովուրդը բավականին աշխատասեր է, նպատակասլաց: Անկեղծ ասած` երբևէ նման ձևակերպում չեմ լսել:

- Դուք թվարկեցիք բավականին շատ դրական հանգամանքներ, որոնք Հայաստանը ձեռք է բերել ԽՍՀՄ-ում: Սակայն, Հայաստանը դարձավ այն հարթակներից մեկը, որտեղից սկսվեց Խորհրդային Միության փլուզման գործընթացը: Ինչո՞ւ:

- Երկու հիմնական պատճառ կար: Առաջին` թեև Հայաստանը բուռն զարգանում էր, բայց մեզանում ազգային խնդիր կար: Մենք ապրում էինք մեծ երկրում, որն արտաքին քաղաքականության մեջ ոչ միշտ էր հաշվի առնում մեր շահերը: Օրինակ, ԽՍՀՄ և Թուրքիայի երկկողմ հարաբերությունները: Հայերն ամբողջ աշխարհում սփռվել են հիմնականում մեր ժողովրդի դեմ իրագործված ցեղասպանության հետևանքով: Արևմտյան հասարակություններում նրանք ազատ խոսում էին այդ մասին, արտահայտվում էին: Հասկանում եք, դա հասնում էր նաև մեզ, ինչը նույնպես իրավիճակի վրա ազդեցություն էր գործում: Հայաստանում շատ վատ էր ընկալվում այդ պաշտոնական քաղաքականությունը:
Երկրորդ պատճառը` խորհրդային իշխանության ձևավորման հենց սկզբում Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցության կովակսյան բյուրոն որոշում ընդունեց Հայաստանի կազմից դուրս բերել նրա պատմական` Լեռնային Ղարաբաղի և Նախիջևանի մարզերն ու փոխանցել Ադրբեջանի կազմ: Երբեք, առաջին հերթին` Լեռնային Ղարաբաղում, մենք դրա հետ չհամակերպվեցինք: Ղարաբաղում մշտապես բողոքում էին այդ ապօրինի որոշման դեմ: Գորբաչովի իշխանության տարիներին, վերակառուցման ժամանակ այդ բողոքն ավելի առարկայական դարձավ: Երբ մարդիկ տեսան, որ արդարացի որոշման միևնույն է անհնար է հասնել, նրանք բուռն դժգոհություն արտահայտեցին:

- Դուք ե՞րբ անձնապես հասկացաք, որ Խորհրդային Միությունը դատապարտված է:

- Հիմա դժվար է հիշել, թե հատկապես երբ, բայց 1988 թվականին ես ակտիվ ներգրավվեցի ղարաբաղյան շարժման մեջ: Այդ ժամանակ լինելով կուսակցական գործիչ` ես հասկանում էի, որ այդ շարժումը մշտական է, հասկանում էի, որ կամ պետք է գնալ մինչև վերջ, կամ` Ղարաբաղում չի մնա ոչ մի հայ, ինչպես դա տեղի ունեցավ Նախիջևանում: Ես դուրս եկա ԽՄԿԿ կազմից: Իհարկե, ես զգում էի, որ անկախության ձեռքբերումը հանգիստ, առանց կորուստների չի լինելու: Հասկանում էի` որ տարածաշրջանում ենք մենք ապրում: Մենք պատրաստ էինք դժվարությունների:

- Իսկ հիշում եք այն օրը, երբ հասկացաք, որ արդեն վերջն է: Մինչ այդ միասնությունը պահպանելու ու մի երկրի ներսում նորմալ լուծումներ գտնելու ինչ-որ հույսեր կային, իսկ դրանից հետո` արդեն վերջ, պետք է բաժանվել, և ինչ էլ որ լինի, պետք է ընթանալ անկախության ուղիով:

- Եթե չեմ սխալվում, դա 1990-1991 թվականների սահմանին էր, երբ մենք իմացանք, որ ներքին զորքերը հեռանալու են Լեռնային Ղարաբաղից: Ներքին զորքերի դուրս բերման նախօրեին մենք արդեն հասկացանք, որ միայնակ ենք մնում մեր խնդիրների հետ և հաջորդիվ բուռն իրադարձություններ են հետևելու:

- Ինչ էլ որ լինի, ամեն ինչ սկսվեց Ղարաբաղում, Խորհրդային Միությունը փլուզվել սկսեց այդ ժամանակ: Ինչպե՞ս եք այսօր տեսնում այդ հիմնախնդրի իդեալական լուծումը:

- Խնդիրը կարող է լուծվել միայն փոխզիջումների հիման վրա: Այս բոլոր տարիների ընթացքում մենք փորձել ենք փոխզիջումներ գտնել: Բայց մի կարմի գիծ կա. Լեռնային Ղարաբաղը պետք է իր ճակատագիրն ինքնուրույն տնօրինի, իր պատմական հայրենիքում անվտանգ ապրելու բոլոր հնարավորություններն ունենա: Գիտեք, որ այս հիմնախնդրով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, հսկայական ջանքեր է գործադրում Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Անատոլիևի Մեդվեդևը, ինչի համար մենք շատ երախտապարտ ենք նրան: Հենց Մինսկի խումբն է առաջարկել այն փաստաթուղթը, որը մենք պայմանականորեն անվանում ենք Մադրիդյան սկզբունքներ: Այն ենթադրում է խնդրի լուծում երեք սկզբունքների հիման վրա. ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ժողովուրդների ինքնորոշման իրավունք ու տարածաքային ամբողջականության սկզբունք: Այդ փաստաթուղթը հիմնականում բանակցությունները շարունակելու ու խաղաղության մեծ պայմանագրի, մեծ համաձայնագրի մշակմանը ձեռնամուխ լինելու հնարավորություն տալիս է:
Մենք հստակ պատկերացնում ենք, թե ինչ են նշանակում այդ երեք սկզբունքները: Ադրբեջանցիները երկար մտորումներից հետո նույնպես ասացիան «այո», բայց չգիտես ինչու, սկզբունքները յուրովի են հասկանում: Մինչ օրս Ադրբեջանի ղեկավարությունը բոլոր մակարդակներում և մշտապես սպառնում է վերսկսել ռազմական գործողությունները: Դա առաջին սկզբունքի խախտում է: Տարածքային ամբողջականության սկզբունքը հասկանալի է թե մեզ համար, թե իրենց համար, թեև տպավորություն է ստեղծվում, որ նրանք միջազգային իրավունքի կոնտեքստից դուրս բացարձականացնում են այն: Իսկ ահա ինքնորոշման իրավունքը նրանք հասկանում են միայն ինքնորոշում` Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Նման ինքնորոշում չի լինում, դա հատվածական, պարզունակ ինքնորոշում է: Ուստի, քանի դեռ Ադրբեջանը չի հասկացել այդ սկզբունքի իմաստը, խնդրի լուծմանը հասնելը շատ բարդ կլինի: Ղարաբաղն իր անկախությունը ձեռք է բերել արյունահեղ ու դաժան պատերազմում, ծանրագույն պայմաններում, և միամիտ կլիներ ենթադրել, որ ղարաբաղցիները կհրաժարվեն այն ամենից, ինչին հասել են, ինչը ձեռք են բերել:

- Բայց եթե երկու երկրները տարակերպ են հասկանում տարածքային ամբողջականության սկզբունքը և քարտեզի վրա տարբեր սահմաններ են գծում, դժվար է պատկերացնել, որ առաջընթաց կլինի:

- Կարծում եմ, մենք իսկապես տարբեր կերպ ենք հասկանում: Բայց դրանք սկզբունքներ են, որոնցով աշխարհն է առաջնորդվում: Այդ սկզբունքները, թե տարածքային ամբողջականությունը, թե ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, և Ադրբեջանին, և Հայաստանին անկախություն ստանալու հնարավորություն տվեցին: Ինչ հիմնավորմամբ մի դեպքում դրանք կարող են կիրառելի լինել, մյուսում` այլ կերպ հասկացվել: Դա անտրամաբանական է: Տարածքային ամբողջականության սկզբունքը չի նշանակում սահմանների անխախտելիություն: Հակառակ դեպքում աշխարհում նոր պետություններ չէին ձևավորվի, մինչդեռ միայն վերջին 20-30 տարում աշխարհի քարտեզի վրա տասնյակ նոր երկրներ են ի հայտ եկել:

- Ի՞նչ եք կարծում, վերջերս Հարավային Կովկասում երկու նոր պետությունների ձևավորումն ազդեցություն կունենա ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա:

- Ղարաբաղյան հիմնախնդիրը բոլոր նմանատիպ հիմնախնդիրներից տարբերվում է: Ընդհանրապես այդ բոլոր հակամարտությունները յուրօրինակ են, նրանցից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատուկ պատճառները, հետևանքները, զարգացման դինամիկան: Որպես նախադեպ, իհարկե, աշխարհում նոր պետությունների կայացումը դրական է ազդում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքի միջազգային ընկալման վրա: Եվ հարցն ամենևին էլ այն չէ, թե մենք ճանաչո՞ւմ ենք Կոսովոյի, Հարավային Սուդանի, Աբխազիայի կամ Հարավային Օսիայի պետական ինքնիշխանությունը, այլ այն, որ միջազգային հանրությունը տարբեր դասավորությամբ ընդունում է, որ այս կամ այն պայմանների առկայության դեպքում անջատումը ինքնորոշման իրավունքի իրացման իրավաչափ ձև է:

- Արդյոք իրական ռազմական գործողությունների վերսկսման ռիսկը մե՞ծ է:

- Կարծում եմ, նման հավանականություն կա, որովհետև ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, թե ինչու է Ադրբեջանը ձգձգում բանակցային գործընթացը: Մեծ ուժերի ու միջոցների կուտակմամբ, հավանաբար, ծրագրեր կան, որ փորձեն հարմար պահի նոր ռազմական արկածախնդրություն սանձազերծել: Դա ճիշտ մոտեցում չէ, որովհետև իրադարձությունները կարող են զարգանալ երկու սցենարով: Առաջինը` տոտալ պատերազմ ու Լեռնային Ղարաբաղի հետագա օկուպացիա, որը հնարավոր է միայն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ամբողջական բնաջնջման դեպքում: Եվ երկրորդ` Ադրբեջանի պարտություն, նոր տարածքների կորուստ: Այդ դեպքում Ադրբեջանը արդեն կսկսի բողոքել ևս հինգ, վեց կամ ավելի մեծ թվով շրջանների կորստից: Իսկ հետո՞:Կրկին հաշտություն, համաձայնագիր, հրադադարի ռեժիմի խախտումներ, նոր պատերազմ… Այս բոլոր սցենարներն անհեռանկար են:

- Հայաստանը դիտարկո՞ւմ է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հնարավորությունը:

- Իհարկե, մենք նման հնարավորություը չենք կարող չդիտարկել: Օրինակ, այն իրապես կարող է ծագել ռազմական գործողությունների վերսկսման դեպքում: Ամեն անգամ տալիս են այլ, առավել ուղիղ հարց. «Ինչո՞ւ Հայաստանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը»: Որովհետև մենք բանակցություններ ենք վարում, իսկ Լեռնային Ղարաբաղի ճանաչումը կնշանակի դրանց տապալում: Բոլոր դեպքերում ավելի լավ է բանակցել:

- Դուք երկրի երրորդ ղեկավարն եք: Այս 20 տարիների ընթացքում ի՞նչ ձեռքբերումներ եք ունեցել, և ինչի՞ն դեռ չեք հասել:

- Ամենակարևոր ձեռքբերումը մեր երկրում կայունության պահպանումն է: Չէ՞որ դժվարին ժամանակներ են եղել: Տնտեսությունը պլանայինի գլորվող ռելսերից շուկայականի տեղափոխմամբ պայմանավորված խնդիրներին զուգահեռ մենք պետք է ապահովեինք բնակչության անվտանգությունը: Ադրբեջանը պատերազմ սանձազերծեց, Թուրքիան անվերապահ աջակցեց Ադրբեջանին, Վրաստանում քաղաքացիական պատերազմ էր ընթանում. Այս պայմաններում բնակչությանն առաջին անհրաժեշտության ապրանքներով ապահովելու խնդիրը շատ բարդ էր: Մենք մեծ խնդիր ունեինք էներգամատակարարման առումով: Եվ այս ամենը դաժան երկրաշարժի հետևանքների ֆոնին, երբ հարյուր հազարավոր մարդիկ անօթևան են մնացել: Փախստականների հիմնախնդրի ֆոնին` չէ՞որ փոքրիկ Հայաստան ժամանել էր մոտ 500 հազար մարդ, ովքեր խուսափել էին բնաջնջումից: Փախել էին` ողջ գույքը թողնելով իրենց լքած տներում: Եվ ամենագլխավոր ձեռքբերումն այն էր, որ մենք կարողացանք կայունություն ապահովել:
Ղեկավարներն իրենց նախորդներին քննադատելու թուլություն ունեն: Ինչպես ասում են, «ամեն ոք, ճակատամարտին կողքից նայելով, իրեն ստրատեգ է համարում»: Ես երկիրը գլխավորել եմ 2008 թվականին ու հենց առաջին իսկ օրվանից խուսափել եմ նման մոտեցումից: Նախորդներին քննադատելը նշանակում է սեփական ուսերից պատասանատվությունը գցել այլոց վրա: Դա ճիշտ չէ: Ես երախտապարտ եմ թե իմ նախորդներին, թե այն բոլոր մարդկանց, ովքեր ինչ-որ լավ բան են արել Հայաստանի համար:

- Խորհրդային Միությունից հետո ձևավորված երկրների ընդհանուր խնդիրը նույնացման ձևավորումն է: Անկախ Հայաստանում նույնականացում ձևավորվե՞լ է: Հայերը մնում են երկատված ժողովուրդ, թե նրանք ձեռք բերեցին իրենց օթևանը:

- Հայերի գերակշիռ մեծամասնության համար Հայաստանն, իհարկե, ոչ միայն պատմական հայրենիք է, չնայած այն հանգամանքին, որ մեր ժողովրդի երկու երրորդն ապրում է արտերկրում, և գրեթե բոլորն էլ հանդիսանում են իրենց կեցության երկրի քաղաքացին: Բայց ասել, որ նրանք «հավակնություններ» ունեն իրենց պատմական հայրենիքի հանդեպ, արդար չի լինի: Հայերը հեշտությամբ ինտեգրվում են այն հասարակություններին, որտեղ ապրում են: Գուցե հենց դրա շնորհիվ է, որ նրանք տարբեր ոլորտներում հաջողությունների են հասնում: Մենք, ցավոք սրտի, դեռևս չենք կարողացել լիովին օգտագործել նրանց հնարավորությունները: Ինչո՞ւ: Այդ հարցին ես ինքս արդեն երկար տարիներ չեմ կարողանում պատասխան գտնել: Վստահ եմ, որ ժամանակի ընթացքում մենք ավելի շատ կկարողանանք օգտագործել այդ հսկայական ներուժը, որովհետև մեր ամենամեծ ռեսուրսը մարդիկ են: Այդ թվում նրանք, ովքեր Հայաստանից դուրս են ապրում:

- Առանց ակնհայտ աշխարհաքաղաքական խնդիրները լուծելու, առանց Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու լիարժեք տնտեսական աճ հնարավո՞ր է:

- Գիտեք, այդ հարցը միանշանակ ուղիղ պատասխան չունի` «այո, աճը հնարավոր է» կամ «ոչ, հնարավոր չէ»: Որովհետև, եթե` «ոչ», ապա ինչպե՞ս ենք մենք արդեն 20 տարի զարգանում: Իսկ եթե «այո», ապա ինչո՞ւ ենք նման տեմպերով զարգանում: Իհարկե, առանց Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու, մենք սովից չենք մահանա: Բայց վերադառնամ նրան, ինչ բազմիցս կրկնել եմ. մենք տնտեսական ասպեկտը չենք դիտարկում Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու հիմնական շարժառիթը: Ինչպես ասել է Նապոլեոնը` «երկրի աշխարհագրությունն է կերտում նրա պատմությունը»: Աշխարհագրությունը դա դատավճիռ է, ճակատագիր:
Մենք այստեղ ապրում ենք և ինչ-որ կերպ պետք է հարաբերվենք հարևանների հետ: Իհարկե` ոչ ամեն գնով: Ոչ մի դեպքում: Երբ մենք սկսում էինք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, շատ ընդդիմախոսներ ասում էին, թե այն կխոչընդոտի աշխարհում ցեղասպանության ճանաչմանը: Այդ կանխատեսումները, փառք Աստծո, չիրականացան: Ցեղասպանության փաստն անժխտելի փաստ է, և մենք պետք է բոլոր ջանքերը ներդնենք, որպեսզի Թուրքիան վերջապես ճանաչի ցեղասպանությունը: Դա պայքար է հանուն արդարության, հանուն անվտանգության: Ի վերջո, պայքար է հանուն այն բանի, որ նման հանցագործություններ երբեք թույլ չտրվեն ոչ մեր տարածաշրջանում, ոչ էլ ամբողջ աշխարհում:

- 1915 թվականի ողբերգության հարյուրամյակին կհաջողվի անել այնպես, որ այն դադարի նման կարևոր դեր ունենալ երկու երկրների փոխհարաբերություններում:

- Հաշտեցումը կարող է սկսվել այն ժամանակ, երբ Թուրքիան ճանաչի ցեղասպանությունը: Առանց ճանաչման հաշտեցումն անհնար է: Սխալվում են բոլոր նրանք, ովքեր փորձում են Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու փորձերը ներկայացնել որպես հաշտեցման փորձ: Իսկական հաշտեցում կլինի միայն ապաշխարել հետո:

- Ի՞նչ եք կարծում, ՀԱՊԿ-ն հայկական սահմանների անվտանգությունը հուսալի է ապահովում:

- Ամեն դեպքում, մենք համարում ենք, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում մենք ակտիվ ու սկզբունքային համագործակցություն ենք ծավալում: Բոլոր իրավական հիմքերը կան, որպեսզի ՀԱՊԿ անդամները համատեղ գործեն: Նման վստահություն կա:

- ՀԱՊԿ-ն այն կառույցներից մեկն է, որ Միության փլուզումից հետո առաջացած երկրների ղեկավարները փորձեցին ստեղծել, ինչ-որ միասնություն պահպանելու համար: Ինչ-որ լավ բան, բացի ՀԱՊԿ-ից, Խորհրդային Միությունից մնացե՞լ է:

- Իհարկե, շատ բան է մնացել…

- Օրինակ

- Մեր հարաբերությունները: Փառավոր ավանդույթները, որ մենք միասին ենք կերտել, զինվորական եղբայրության պատմությունը, բարեկամությունը: Չէ՞որ անկախության ձեռքբերում չի նշանակում բարեկամական հարաբերությունների խզում: Այսօր, օրինակ, Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները ես շատ ու շատ լավ եմ գնահատում: Ես անգամ չգիտեմ` հարաբերությունները ե՞րբ էին ավելի լավ` այսօ՞ր, թե՞ Միության ժամանակ:

- Ինչպե՞ս եք գնահատում Հարավային Կովկասում Ռուսաստանի դերի դինամիկան ընդհանրապես և Հայաստանի համար մասնավորապես:

Անվտանգության հարցերում Ռուսաստանը մեր տարածաշրջանի առանցքային խաղացող է: Ռուսաստանից շատ բան է կախված: Մյուս կողմից` մենք երբեք հույս չենք ունեցել, որ Ռուսաստանը կոշտ ու միանշանակ հայամետ դիրքորոշում կորդեգրի: Բոլոր դեպքերում Ռուսաստանը մեծ երկիր է, Ադրբեջանը նույնպես նրա հարևանն է, ուստի Ռուսաստանը չէր կարող, ինչպես Թուրքիան Ադրբեջանի դեպքում, միանշանակ պաշտպանել հակամարտող կողմերից որևէ մեկին: Բայց մյուս կողմից` Ռուսաստանը ՀԱՊԿ-ի մեր դաշնակիցն է: Եվ ռազմական գործողությունների վերսկսման կամ մեր անվտանգությանը լուրջ սպառնալիքների դեպքում Ռուսաստանը արձագանքելու պարտավորություն ու հնարավորություն ունի:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:23
Մոսկվայից Երևան մեկնող ինքնաթիռում թռիչքի ժամանակ վառելիքը սպառվել է
Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում. Այս մասին հայտնում է «Զգուշացեք, նորություններ» Telegram...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է. «Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}