Օբամա. «ԱՄՆ տնտեսությանը նոր ճգնաժամ է սպառնում»
ԱՄՆ-ին կարող է սպառնալ հերթական տնտեսական ճգնաժամը, եթե Կոնգրեսը չբարձրացնի պետական պարտքի վերին սահմանը։
Ինչպես հաղորդում է «ПРАЙМ-ТАСС» գործակալությունը, այս մասին հայտարարել է նախագահ Օբաման CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ։
«Եթե աշխարհում ներդրողները գտնեն, որ Միացյալ Նահանգների պարտքերն ու պարտավորություններն ապահովված չեն և հնարավոր է, որ մենք դադարեցնենք վճարել մեր պարտատոմսերը, ապա դա կարող է տապալել ողջ ֆինանսական համակարգը,-զգուշացրել է ԱՄՆ Նախագահը և հավելել,- Այս ամենի հետևանքով մենք կարող ենք կանգնել ավելի վատ ֆինանսական տնտեսական ճգնաժամի շեմին, քան նախորդն էր»։
ПРАЙМ-ТАСС գործակալությունը նաև հիշեցնում է, որ ԱՄՆ պետական պարտքի վերին շեմ է սահմանված 14,29 տրիլիոն դոլարը։
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին