Նախկին պաշտոնյան հաստատել է՝ ղարաբաղյան պատերազմին Ադրբեջանի կողմից ահաբեկիչներ են մասնակցել
Ղարաբաղյան ռազմական գործողություններին Ադրբեջանի կողմից իրանցիների, աֆղանցիների և թուրքերի մասնակցելու մասին` Իրանցի իմամ-ջումայի պնդումները, islam-azeri.az կայքի հետ զրույցում (http://www.arannews.ir/az/news/22814.aspx) հաստատել է նաև Ադրբեջանի այն ժամանակվա ներքին գործերի նախարարի տեղակալ Ռովշան Ջավադովի եղբայրը` Մահիր Ջավադովը, ով ներկայումս գտնվում է Ավստրիայի աքսորավայրում:
Հաստատելով Ամիլիի` Ռովշան Ջավադովի մասին պատմածները, Մ.Ջավադովն ասել է. «Այո, Սեիդ Ամիլիի այդ խոսքերն ինձ եղբայրս էլ է (Ռովշան Ջավադովն) ասել, ես դա հաստատում եմ: Ես ընդհանուր առմամբ համաձայն եմ Արդեբիլի իմամ ջումա Սեիդ Հասան Ամիլիի բոլոր հայտարարություններին»,- ասել է նա: