Վերանորոգման աշխատանքներ` Մայրաքաղաքում գործող արվեստի և երաժշտական վեց դպրոցներում
ՎիվաՍել-ՄՏՍ-ն ավելի քան 17 մլն. դրամ է հատկացրել արվեստի և երաժշտական վեց դպրոցներում սանգույցների վերանորոգման նպատակով: ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, դրամական միջոցներ է հատկացրել «Զարթ» մշակութային բարեգործական կազմակերպությանը` արվեստի և երաժշտական 6 դպրոցներում սանհանգույցների վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար:
Հակահիգիենիկ շենքային պայմաններում սովորող երեխան չի կարող դաստիարակվել քաղաքակիրթ աշխարհում ընդունված մշակույթով և մտածողությամբ: Դպրոցահասակ երեխաների ծնողները մտահոգված են իրենց երեխայի կրթոջախում առկա այսօրինակ վիճակով:
Ինչպես հայտնում են ընկերությունից, ավելի քան 4 տասնամյակ մայրաքաղաքում գործող արվեստի և երաժշտական դպրոցների շարքում կան այնպիսիք, որոնց սանհանգույցները, մեղմ ասած, անմխիթար վիճակում են: Դրանց անհետաձգելի վերանորոգման խնդիրն իրենց օրակարգում ունեցող դպրոցներից 6-ը կստանան համապատասխան աջակցություն` մինչև տարեվերջ խնդիրը լուծելու համար:
Ծրագրից օգտվող շահառուներ լինելու են Երևանի Շենգավիթ, Արաբկիր, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն, Էրեբունի և Աջափնյակ վարչական տարածքներում գործող արվեստի և երաժշտական դպրոցների ավելի քան 1500 սաները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է