Ալեն Բոգոսյան. «Ես ծնունդով Հայաստանից եմ, որտեղ մարդիկ տառապում են…»
Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան դժգոհ է ազգային հավաքականի գլխավոր մարզչի օգնական Ալեն Բոգոսյանի քայլից: Հայ մասնագետը ներկա է եղել Գրոզնիի մարզադաշտի բացմանը, որի համար պետք է բացատրություն ներկայացնի երկրի ֆուտբոլային ղեկավարությանը:
«Դա մասնավոր, ՖՖՖ-ից անկախ այցելություն էր: Ինձ առաջարկեցին մասնակցել մի խաղի, որը հումանիտար բնույթ ուներ: Ես ծնունդով Հայաստանից եմ, որտեղ մարդիկ տառապում են, ուստի հասկանում եմ, թե ինչ է կատարվում Չեչնիայում: Ուրախությամբ ընդունեցի առաջարկը: Դա անվճար այցելություն էր»,- Ալեն Բոգոսյանի խոսքերը մեջբերել է «L’Equipe»-ը:
Ի դեպ, այլ լրատվամիջոցների տարածած տեղեկությունների համաձայն` բոլորը, ովքեր ժամանել են Գրոզնի և մասնակցել մարզադաշտի բացման արարողությանը, Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովից, որպես նվեր, ստացել են ադամանդե ժամացույցներ, որոնց արժեքը տատանվում է 12-70 հազար եվրոյի սահմաններում: Իսկ ֆուտբոլիստները խաղադաշտ մտնելու համար ստացել են 200 հազարից մինչև 1 մլն եվրո:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան