i.root-servers.net –ը Հայաստանում
ԷյԴիՍի-ին և Netnod-ը հայտարարել են i.root-servers.net սերվերի, ԷյԴիՍի – կենտրոնական հանգույցներից մեկում տեղադրման մասին: Սա առաջին DNS Root սպասարկիչն է Հայաստանում, որը կնպաստի DNS ծառայության հուսալիությանը և պահուստայնության բարձրացմանը Հայաստանում և հարակից շրջաններում ինտերնետ օգտվողների համար:
«Սա ոգևորող քայլ է բարելավելու ինտերնետ ծառայությունների որակը Հայաստանում: Մենք ուրախ ենք, որ պետք է միասին աշխատենք այնպսի հեղինակավոր կազմակերպության հետ ինչպիսին է Netnod-ը: Դա DNS ոլորտում ամենավստահելի անուններից մեկն է, որն ունի anycasting և DNS գործառույթների մեծ փորձ: Аnycasting-ը այսօր արդեն իսկ կայացած մեթոդն է,որն ուղված է բարելավելու DNS -ի հուսալիությունը և պահուստայնությունը: DNS Root սպասարկչի տեղադրումը կարևոր է և օգնում է լուծելու Հայաստանում ինտերնետ հասանելիության հարցը:
Սա մի կարևոր քայլ է, որը կնպաստի Հայաստանում և տարածաշրջանում Ինտերնետ ենթակառուցվածքի զարգացմանը: Մենք ակնկալում ենք նորանոր նմանատիպ ծառայությունների տեղադրում մոտակա ամիսներին», -ասում է ԷյԴիՍի-ի տեխնիկական տնօրեն Վահե Խաչկյանը։
«Մենք ոգևորված ենք տեղադրել i.root-servers.net Հայաստանում»,- ասում է Քուրտ Էրիկ Լինդքվիստը, Netnod -ի գործադիր տնօրենը: «Այս սերվերը ոչ միայն կօգնի Հայաստանի ինտերնետից օգտվող հասարակությանը, այլև հարակից շրջանների ինտերնետից օգտվող հասարակությանը այն տեսանկյունից, որ հնարավոր կլինի բարձրացնել DNS ծառայությունների արագագործությունը և պահուստայնությունը ողջ տարածաշրջանում: Այս սպասարկչի տեղադրումը Netnod -ի հետևողական քայլերից է, որը նպաստում է բարձրացնելու i.root.-servers.net սպասարկիչների քանակը, ինչը և նպաստում է DNS Root սերվերների գործունեության և կայունությանը ամբողջ աշխարհում»:
Root սերվերները Ինտերնետ DNS համակարգի կարևոր մասերից մեկն են, որոնք տեղեկատվություն են ապահովում բարձրագույն մակարդակի անվանական տիրույթների (TLD) սպասարկիչների մասին (օրինակ ․am, .com, .org, .info, .ru ). Համակարգիչները այս տեղեկատվությունն օգտագործում են վեբ հասցեները, էլ. փոստերը գտնելու և այլ տեսակի ինտերնետային գործառույթներ իրականացնելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան