Պատասխանատվությունը Մինսկի խմբի վրա է
«Առավոտի» հետ զրույցում ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանն ասել է, որ եթե Մինսկի խմբի համանախագահները առնվազն ընկալունակություն են ցուցաբերում պատերազմով խնդիրը լուծելու մասին Ադրբեջանի հայտարարություններին, ապա հետագայի համար ողջ պատասխանատվությունը պետք է կրեն հենց իրենք:
«Թեեւ այսօր հրապարակայնորեն իրենք խոսում են այն մասին, որ տարածաշրջանում պետք է բացառվի հետագա լարվածությունը, եւ խնդիրները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով»: Վ. Աթանեսյանը վստահ է, որ պատերազմի վերսկսումն իմաստ չունի. «Եթե Իլհամ Ալիեւը գտնում է, որ ինքն ավելի խելոք է, քան իր հայրը…ես չեմ կարծում»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում