«Միայն Պագանինի» համերգը ` պատկերասրահում
Մայիսի 31-ին կավարտվի «Արվեստների Պատկերասրահ» մշակութային հիմնադրամի, ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ, ինչպես նաև Հայաստանի առաջատար բջջային օպերատոր «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր հովանավորությամբ ապրիլի վերջից մեկնարկած «Ազգային Պատկերասրահ» Միջազգային երաժշտական յոթերորդ փառատոնը:
Ինչպես Panorama.am-ին տեղեկացնում են հիմնադրամից, մայիսի 18- ին, ժ.19.00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում տեղի կունենա «Ազգային Պատկերասրահ« փառատոնի «Միայն Պագանինի» համերգը` ջութակահար Նիկոլայ Մադոյանի (Գերմանիա) և կիթառահար Հակոբ Ջաղացպանյանի մասնակցությամբ:
Միջազգային երաժշտական փառատոնի հիմնական նպատակը հանրահայտ, ինչպես նաև Հայաստանում ճանաչում չունեցող հայ և օտարազգի տաղանդաշատ երաժիշտ-կատարողների, ստեղծագործական կոլեկտիվների կատարմամբ հայ և համաշխարհային դասական երաժշտարվեստի նմուշների ներկայացումն է արվեստասեր հասարակայնությանը: Այն նաև խնդիր ունի հասարակայնության լայն շերտերին ծանոթացնելու Հայաստանի ազգային պատկերասրահի գլուխգործոցներին:
Ի դեպ, «Ազգային Պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնը հնարավոր դարձավ իրականացնել ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության ամենամյա (2006-ից) հովանավորության շնորհիվ:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին