ԵՀՄՖ-ն ողջունում է ՀՀ նախագահի հայտարարությունը
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ նախագահությունը հաղորդագրություն է տարածել, որում նշում է, որ ողջունում է հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված ՀՀ նախագահի հայտարարությունը ու հատկապես այն, որ Հայաստանը հայ-թուրքական հարաբերությունների լավացում և արձանագրությունների շուրջ աշխատանքի շարունակում ակնկալում է միայն Թուրքիայի` ցեղասպանության փաստի ընդունումից հետո:
Ըստ հաղորդագրության` սա այն էր, ինչ ողջ համահայկական սփյուռքը պահանջում էր արձանագրությունների ստորագրմանը նախորդող և հաջորդող բանակցությունների ընթացքում. « Ցավալի է, որ Հայոց Ցեղասպանության փաստի ճանաչման գործընթացին հասցվեց վնաս, սակայն և ուրախալի է, որ շտկվեց իրավիճակն ու սփյուռքի լոբիստների համար բացվեցին հնարավորություններ`մինչև Ցեղասպանության 100-ամյակը լարելու ուժերն առավելագույն արդյունք ստանալու համար»,- մասնավորապես ասված է ԵՀՄՖ հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան