Կրկին խոսում են ՀՀՇ-ական ռեժիմի դեմքերը
Голос Армении թերթը գրում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը գլուխ էր գովում, թե քաղաքականություն է վերադառնում նոր դեմքերով շրջապատված, սակայն արի ու տես, որ ՀՀ երկրորդ նախագահի հարցազրույցից հետո գլուխ բարձրացրին հին ՀՀՇ-ական դեմքեր: Մասնավորապես թերթն անդրադարձել է 1995թ-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախկին փոխնախագահ և ընտրությունների կեղծման նախահայր Գագիկ Ջհանգիրյանի` վերջերս «Ազատություն» ռադիոկայանին տրված հարցազրույցին: Գ. Ջհանգիրյանը մասնավորապես նշել է, թե երկրի խնդիրները սկսվել են 2008թ-ի կեղծված ընտրություններից: «Իսկ միգուցե երկրի խնդիրները սկսվել են 1995թ-ին Գագիկ Ջհանգիրյանի կողմից կազմակերպված կեղծ խորհրդարանական ընտրություններից, քանի որ հենց այդ ժամանակ Հայաստանում ներդրվեց ընտրությունների կեղծման կուլտուրան»,-հիշեցնում է թերթը:
Ջհանգիրյանից բացի` ՀՀ երկրորդ նախագահի ելույթի արդյունքում խոսք վերցրեց նաև Վանո Սիրադեղյանի նախկին տեղակալ Անդրանիկ Քոչարյանը. վերջինս խոսում էր այն մասին, որ անթույլատրելի է զինված ուժերին քաղաքականության մեջ խառնելը: «Հարկ է հիշեցնել պարոն Ա. Քոչարյանին, որ 1999թ-ի հոկտեմբերի 27-ից հետո Պաշտպանության նախարարությունում խորհրդակցություն կայացավ, որի ակտիվ մասնակիցը հենց ինքն էր, խորհրդակցության արդյունքում որոշվեց ռազմական հեղաշրջում անել երկրում և իշխանությունը տալ ռազմական էլիտայի ձեռքը: Ի դեպ, երբ այդ որոշման մասին տեղյակ պահեցին Լ. Տեր-Պետրոսյանին, վերջինս կոչ արեց խորհրդակցության մասնակիցներին սթափվել և չդիմել նման քայլերի»,-գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում