Ինչու՞մ է սխալվում Համարբերգը
Անդրադառնալով Եվրախորհրդի մարդու իրավուքների հարցերով ներկայացուցիչ Թ. Համարբերգի` Հայաստանին վերաբերող զեկույցին` Голос Армении-ն նշում է, որ չնայած իշխանություն-ընդդիմություն հակազդեցության թուլացմանը` որոշ ծայրահեղ տրամադրություններ ունեցող լրատվամիջոցներ պահը բաց չթողեցին` վերջինիս զեկույցն օգտագործելով իշխանություններին փնովելու համար: Հոդվածագիրը նշում է, որ մարտի 1-ի կապակցությամբ Համարբերգի բոլոր գնահատականները չէ, որ անվիճելի են: «Դժվար չէ ենթադրել, թե ինչ կասեր Համարբերգը մարտի 1-ին ոստիկանական գործողությունների մասին, եթե տեսներ Մյասնիկյանի արձանի մոտ երկաթե ձողերով և զանազան սուր գործիքներով զինված «խաղաղ» ցուցարարներին:
Եվ վերջապես իմ և ոչ թե Համարբերգի պատշգամբի տակ էր, որ 18 տարեկան պատանի ոստիկանը մահակով զինված փախչում էր ցուցարարների կողմից տեղացող կրակից, քանի որ մահակով ատրճանակի դեմ չես կռվի: Եվ իմ պատշգամբի տակ էր, որ կրակոցն ի վերջո հասավ իր նպատակին և երիտասարդ ոստիկանն ընկավ` բղավելով «վախ մամա ջան»»,-գրում է նյութի հեղինակը:
Ըստ թերթի` հաշվի առնելով արտաքին թշնամու ակտիվացման գործոնը` իշխանություններին երկրի ներսում ապակայունացումն այնքան էլ շահավետ չէր, և խելամիտ ընդդիմությանը այն նույնպես չպետք է շահավետ լիներ, ինչքան էլ այդ ընդդիմությունը ծայրահեղական լինի: Թերթը նշում է, որ մեր դատաիրավական համակարգը այնքան երկար ժամանակ կոռումպացված և ոչ մաքուր է եղել, որ քաղաքացիները մարտի 1-ի դեպքերին նույնպես այդ առանցքից են նայում և կնայեն այնքան ժամանակ, մինչև սեփական մաշկի վրա չզգան դրական փոփոխություններն այդ բնագավառում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում