Ստամբուլի «Քադիր Հաս» համալսարանում այս ամիս կմեկնարկեն հայոց լեզվի դասընթացները
«The International Herald Tribune» պարբերականին հարցազրույց տված Ստամբուլի «Քադիր Հաս» մասնավոր համալսարանի ռեկտոր Սերդար Դինլերը հայտնել է, որ իրենց բուհի լեզվի կենտրոնում հայոց լեզվի ուսուցումը կազմակերպվելու է Հայաստանից հրավիրված մասնագետի միջոցով: Հայոց լեզվի դասընթացները մեկնարկելու են այս ամսվա ընթացքում: Ծրագրի իրականացմանը ֆինանսապես աջակցում է ԱՄՆ-ում գործող գերմանական «Մարշալի հիմնադրամ»-ը (23.500 դոլար): Դասընթացներին կարող են մասնակցել միջնակարգ դպրոցն ավարտած բոլոր ցանկացողները` անկախ տարիքից ու մասնագիտությունից:
«Թուրքիան տարածաշրջանում էներգակիրների տարանցման կարևոր միջանցք է դառնում: Թուրքիայի իշխանություններն էլ հետամուտ են հարևան երկրների հետ «զրո խնդիր» քաղաքականությանը: Այդ պատճառով էլ կարծում ենք, որ Թուրքիայի նոր սերունդն ավելի շատ անհրաժեշտություն ունի երկխոսելու Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Հունաստանի պես հարևանն երկրների հետ: Եվ ահա լեզու իմանալը միայն կօգնի հասնել այդ նպատակին», -ասել է Սերդար Դինլերը:
Նշենք, որ Ստամբուլի «Քադիր Հաս» համալսարանը հիմնադրվել է 1997 թվականին:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա