Ֆինանսական չարաշահումներ «Հայաստանի էլեկտրացանցեր»-ում
«Հրապարակը» գրում է, որ «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությունում ի հայտ են գալիս նորանոր չարաշահումներ` նոր տնօրեն Եվգենի Բիբինի ուսումնասիրությունների արդյունքում: Թերթի տեղեկություններով` այս չարաշահումները կապվում են տնօրենի տեղակալ Կարեն Դարբինյանի անվան հետ, ով այժմ գտնվում է արձակուրդում: «Որոշ տեղեկությունների համաձայն, ՀԷՑ-ում դեռեւս աշնանից պետք է ստուգումներ սկսեր Վերահսկիչ պալատը, սակայն դրանք հետաձգվել են նախկին քաղաքապետի խնդրանքով. Ասում են` վերջինս մտերիմ է Կ. Դարբինյանի հետ»:
Թերթը մեկ այլ լուրով տեղեկացնում է, որ ՀՀ վերահսկիչ պալատի կողմից գլխավոր դատախազություն ուղարկված նյութերի հիման վրա քրեական գործ է հարուցվել: Թերթի տեղեկություններով` քննության ընթացքում հնարավոր է մեղադրանքներ առաջադրվեն Վազգեն Խաչիկյանին եւ սոցապ տարածքային մասնաճյուղերի ղեկավարներին:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում