«Երևակայության գավաթ» 2011թ-ի մրցույթի ազգային փուլի եզրափակչի մասնակիցներն հյուրընկալել են «ԱրմենՏել»-ում
«ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը Beeline) Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյի հրավերով «Երևակայության գավաթ» 2011թ-ի մրցույթի ազգային փուլի եզրափակչի մասնակիցներն այցելել են ընկերություն և ծանոթացան Հայաստանի հեռահաղորդակցության խոշորագույն օպերատորի աշխատանքին:
Ընկերության տնօրենները, ստորաբաժանումների ղեկավարները «Երևակայության գավաթ» 2011թ-ի մրցույթի ազգային փուլի եզրափակիչ անցած ուսանողներին պատմել են Հայաստանի կապի ազգային օպերատաորի աշխատանքի մասին: Հաղթած թիմերի մասնակիցներն այցելել են Beeline հաճախորդների սպասարկման ծառայություն և ծանոթացան օպերատորների աշխատանքին, ընկերության զարգացման պատմությանը և հաղորդակցության ժամանակակից տեխնոլոգիաներին: «ԱրմենՏել» ընկերությունից եզրափակչի մասնակից թիմերը ստացան նեթբուքեր և հուշանվերներ:
«Երևակայության գավաթ» 2011թ-ի ազգային փուլում հաղթած X-Tech թիմը, որը ներկայացրել է Teach Me Now ծրագիրը, Նյու Յորք քաղաքում կմասնակցի Microsoft ընկերության կողմից կազմակերպված մրցույթի միջազգային փուլին:
«Երևակայության գավաթ»–ը աշխարհի ամենամյա միջազգային տեխնոլոգիական մրցույթ է, որը կազմակերպվում է Microsoft-ի և այլ ընկերությունների աջակցությամբ: «Երևակայության գավաթ»-ի հիմնական թեման ինֆորմացիոն տեխնոլոգիաների միջոցով ժամանակակից հիմնախնդիրների լուծումն է: Նախորդ տարի մրցույթին մասնակցել է ավելի քան 325000 ուսանող 100 երկրից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է