Ստեղծվել է աշխարհասփյուռ հայ բիզնեսմեններին միմյանց հետ կապող համակարգ` Հայկական առևտրային ցանց
Վերջերս Հայաստանի սփյուռքի նախարարության հովանու ներքո կայացավ Հայաստանի առևտրի տարբեր պալատների և միջազգային տարբեր բիզնես կազմակերպությունների կողմից կազմակերպված համաժողովը: Միջոցառումը մեկնարկեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի բացման խոսքով: Երկօրյա քննարկումներից հետո 12 կազմակերպություններ ներկայացնող պատվիրակությունները որոշում կայացրեցին հիմնադրել համաշխարհային բիզնես ասոցիացիա բոլոր հայ բիզնեսմենների համար և անվանակոչեցին այն Հայկական առևտրային ցանց: Այս անունը խորհրդանշում է հինավուրց հայկական առևտրային այն ցանցը, որը մի քանի դար շարունակ կապում էր Արևելքը Արևմուտքին:
Համաժողովի ավարտին հիմնադիր պատվիրակներին ողջունեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով շնորհավորեց և ողջունեց նախաձեռնությունը, արժևորեց վերջինիս կարևորությունը բոլոր հայերի համար և քաջալերեց Սփյուռքի գործարարներին բիզնեսի հնարավորություններ փնտրել Հայաստանում:
Հայկական Առևտրային ցանցի կարգավիճակի և ակնկալվող գործունեության մասին հարցին Հայկական առևտրային ցանցի խորհրդի քարտուղար, Կանադա-Հայաստան բիզնես խորհրդի ներկայացուցիչ Հրաչ Կասպարը պատասխանեց. «Առաջիկա երկու տարիների ընթացքում Հայկական առևտրային ցանցի հիմնադիր ասամբլեան Գլխավոր խորհրդի գործադիր գործառույթները վստահել է Կանադայի պատվիրակությանը, որը նաև հանձնարարություն է ստացել կազմակերպությունը գրանցել ինչպես Կանադայում, այնպես էլ միջազգային ատյաններում: Ես ուրախ եմ տեղեկացնել, որ կազմակերպության գրանցման գործընթացն արդեն ընթացքի մեջ է և մեկ շաբաթում ավարտի կհասցվի: Բացի այդ` կամփոփվեն հայկական տարբեր համայնքների բիզնես ակտիվության մասին տեղեկությունների ընդհանուր բազայի ստեղծման աշխատանքները»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա