Վիկ Դարչինյան. «Հայոց ցեղասպանության թեման լայնորեն լուսաբանվեց ողջ աշխարհում»
Այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթևքաշային կարգում IBO-ի վարկածով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը հայտարարել է, որ ապրիլի 23-ն իր համար մեծագույն օր է, քանզի կարողացել է հաղթանակ տոնել Յոննի Պերեսի նկատմամբ թեևքաշային կարգում կազմակերպված մրցաշարի 3-րդ տեղի համար մենամարտում: Վիկ Դարչինյանը, ինչպես արդեն նշել ենք, կշռման արարողությանն ու նախաղաղային մամուլի ասուլիսին ներկայացել էր Հայոց ցեղասպանությունը դատապարտող պաստառներով, իսկ մարտի ժամանակ նրա գոտկատեղին գրված էր` 1915: Նա տպավորիչ հաղթանակ տոնեց այդ մարտում և այն նվիրեց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին:
«Ես աշխարհում առաջին մարզիկն եմ, ով այդ կերպ աշխարհին ներկայացրել է Հայոց ցեղասպանության թեման: Դա յուրահատուկ օր էր ոչ միայն ինձ համար: Ըստ իս` դա կարևոր էր նաև ողջ հայության համար: Մարտից հետո հարցազրույց եմ տվել մեծ թվով հեռուստաընկերությունների և հանգամանալից խոսել եմ Հայոց ցեղասպանության մասին: Այդ թեման լայնորեն է լուսաբանվել ողջ աշխարհում»,- նշեց Վիկ Դարչինյանը:
Հայ բռնցքամարտիկը հույս ունի նաև, որ այս այցելության ընթացքում կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ և կքննարկի Հայաստանում բռնցքամարտի դպրոցի ստեղծման թեման:
Ավելացնենք, որ Վիկ Դարչինյանը Երևանում կմնա մինչև մայիսի 22-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան