Հայաստանի ազգային կինոկենտրոնը կֆինանսավորի «Փարաջանով. գեղեցիկի սիրահարը» նոր խաղարկային ֆիլմը
Հայաստանի ազգային կինոկենտրոնը դեռևս 2010 թ. Ձեռք բերված նախնական պայմանավորվածության համաձայն, միանում է «Ինտերֆիլմ Պրոդաքշոն» ստուդիայի «Փարաջանով. գեղեցիկի սիրահարը» նոր խաղարկային ֆիլմի համատեղ արտադրությանը:
Հայաստանի ազգային կինոկենտրոնի մամուլի ծառայության հաղորդմամբ, Կաննի կինոշուկայի ուկրաինական տաղավարում երեկ կայացած հանդիպան ժամանակ Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը և ֆիլմի ծրագրի պրոդյուսեր Օլենա Ֆետիսվան պայմանավորվել են ստորագրել համատեղ արտադրության համաձայնագիր: Ըստ նախնական պայմանավորվածության, Հայաստանում ֆիլմի նկարահանման աշխատանքների ամբողջ գումարը կտրամադրի Հայաստանի ազգային կինոկենտրոնը:
Տիկին Ֆետիսովան նշել է, որ ֆիլմի ընդհանուր բյուջեն կազմում է 1 մլն 9 հարյուր հազար եվրո, որի 50 տոկոսը տրամադրում է ուկրաինական կողմը: Այս ծրագրին իրենց ֆինանսկան ներդրումները կբերեն նաև ֆրանսիական, շվեդական և վրացական կողմերը նույնպես:
100 րոպե տևողությամբ խաղարկային (դրամա ) ֆիլմի ծրագիրը յուրօինակ վերաբերմունք է 20-րդ դարի մեծագույն ռեժիսորի հիշատակին և նրա թողած անգնահատելի ժառանգությանը:
Սերգեյ Փարաջանովի կերպարը կմարմնավորի ֆրանսահայ դերասան, Կաննի 2010 թ. մրցանակակիր Սերժ Ավեդիքյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին