Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 62-րդն է
ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների ամենամսյա հերթական դասակարգման աղյուսակը: Ապրիլի 13-ին հրապարակված տարբերակի համեմատությամբ Հայաստանի ազգային ընտրանին պահպանել է իր տեղը և զբաղեցնում է 62-րդ հորիզոնականը:
Առաջին հորիզոնականում աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականն է: Հոլանդիայի ընտրանին երկրորդն է, իսկ երրորդ տեղում հաստատվել է Բրազիլիայի ընտրանին:
Վարկանշային սանդղակի հաջորդ տարբերակը կհրապարակվի հունիսի 29-ին:
1. Իսպանիա-1857 (միավոր)
2. Հոլանդիա-1702
3. Բրազիլիա-1425
4. Գերմանիա-1413
5. Արգենտինա-1267
6. Անգլիա-1163
7. Ուրուգվայ-1094
8. Պորտուգալիա-1052
9. Իտալիա-1019
10. Խորվաթիա-991
18. Ռուսաստան-896
26. Սլովակիա-809
34. Իռլանդիա-681
35. Ուկրաինա-678
47. Լիտվա-577
53. Բելառուս-557
57. Վրաստան-536
62. ՀԱՅԱՍՏԱՆ-524
75. Էստոնիա-440
77. Լատվիա-438
83. Ուզբեկստան-403
85. Մակեդոնիա-398
86. Մոլդովա-394
108. Ադրբեջան-288
135. Տաջիկստան-171
139. Ղազախստան-151
141. Թուրքմենստան-149
169. Ղրղզստան-70
202. Անդորրա-0
Եվրոպայի 2012 թ. առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցներն ընդգծված են:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան