Մեդվեդև. Լիբիայից հետո Ռուսաստանը չի քվեարկի Սիրիայի վերաբերյալ բանաձևի օգտին
Ռուսաստանը չի սատարի ՄԱԿ ԱԽ Սիրիայի վերաբերյալ բանաձևը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Դ. Մեդվեդևը մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողի հարցին: Այս մասին հաղորդում է «Իտառ-Տասս» գործակալությունը:
ՌԴ նախագահի խոսքերով, այդ որոշումը հիմնավորվում է Լիբիայի վերաբերյալ ավելի վաղ ընդունված բանաձևի դրույթների խախտմամբ, որի նկատմամբ Ռուսաստանը վետոյի իր իրավունքը չէր իրացրել: Խոսելով 1973 Լիբիայի վերաբերյալ բանաձևից` Մեդվեդևն ասել է.
«Պարզվեց, որ բանաձևերը կարելի է շահարկել: Այսպիսով մենք վտանգի տակ ենք դնում ՄԱԿ-ի ու այլ միջազգային կառույցների հեղինակությունը»:
ՌԴ նախագահի խոսքով, անհրաժեշտություն չկա Սիրիայում որևէ միջամտության.
«Պետք է պետություններին հնարավորություն ընձեռվի սեփական ուղով զարգանալու: Նախագահ Ասադը հայտարարել է բարեփոխումների մասին, անհրաժեշտ է, որ դրանք արդյունավետ լինեն: Պետք է հնարավորություն տրվի դրանք իրականացնելու», - նշել է ՌԴ նախագահը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան