Զբոսաշրջության զարգացման հայ-թուրք-ամերիկյան նախագիծ
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի առաջարկով Ֆլորիդայի, Երևանի պետական և թուրքական «Սեպտեմբերի 9» համալսարանները ներգրավվել են զբոսաշրջության զարգացամանը միտված համագործակցության նախագծում:
Այս մասին տեղեկացնող թուրքական «Milliyet» պարբերականը հայտնում է նաև, որ տուրիզմի զարգացման այդ նախագծի շրջանակներում ուսանողների փոխայցեր են լինելու վերոթվարկյալ համալսարաններում:
Երկրորդ ժողովի գումարման համար նախատեսվում է հայկական և թուրքական պատվիրակությունների մեկնումը Ֆլորիդայի համալսարան: Առաջինը կայացել էր Իզմիրում և Ստամբուլում: Իսկ կողմերի երրորդ հանդիպումը տեղի է ունենալու Երևանում ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսին: Ֆինանսական աջակցությամբ ապահովված հիշյալ ծրագիրը տևելու է երեք տարի:
«Թուրքիայի արտգործնախարարությունը տվել է իր հավանությունն այդ նախագծին, որի շրջանակներում սկսելու ենք համատեղ տուրիզմի զարգացման և Հայաստանի հետ «սառցային հարաբերությունները հալեցնելու» ուղիներ փնտրել»,- ասել է «Սեպտեմբերի 9» համալսարանի պրոֆեսոր Ջեյհան Ալդեմիրը:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին