Բուհերում կլինեն հարկադրված կրճատումներ
«Այս տարի դասախոսական ուժի ճիշտ վերաբաշխման, տնօրինման եւ օգտագործման խնդիր է առաջանալու գործնականում բոլոր բարձրագույն ուսումնական հաստատություններում, քանի որ նախորդ տարիների համեմատ, ընդունելությունը կկատարվի միայն 10-15 տոկոսով»,- «Երկիրի» հետ զրույցում նշել է ՀՀ ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանը: Փոխնախարարը չի բացառել սպասվող կրճատումները բուհերում` միեւնույն ժամանակ նշելով, որ իրեն հարգող եւ կրթությունը գնահատող որեւէ հաստատության ղեկավարություն չի կարող հենց այնպես աշխատող կորցնել, իսկ հարկադրված կրճատումները կլինեն որակական, մասնագիտական մրցութային կարգով: