Հասարակություն 19:05 19/05/2011

Թամանյանի ստեղծագործության հետ խաղալ չի կարելի. Արտահերթ քննարկում հանրային խորհրդում

Կառավարության թիվ մեկ շենքի բակում գմբեթավոր շինություն կառուցելու մասին նույն կառավարության որոշումը մեծ աղմուկ է բարձրացրել Հայաստանի ճարտարապետների շրջանում: Այսօր այդ որոշումը Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովի արտահերթ նիստի թեման էր: Ճարտարապետներ Սևադա Պետրոսյանը, Մանե Թամանյանը, ով նաև մեծանուն ճարտարապետ Ալ. Թամանյանի ծոռնուհին է և Անի Վերանյանը կառավարության թիվ 1 շենքի բակում կառուցվող նոր շենքի դեմ բողոքողներից են: Նրանք այդ շենքի կառուցման դեմ բողոքի նամակ են հղել կառավարությանն ու քաղաքապետարանին, սակայն դեռևս պատասխան չեն ստացել:

Սևադա Պետրոսյանի համոզմամբ, շենքը Հանարապետական նշանակության հուշարձան է, հետևաբար պետք է լինի նաև Մշակույթի նախարարության վերաբերմունքը: Նա ասաց, որ իրենք միայն Կառավարության կայքից են տեղեկացել, որ նման որոշում կա:

«Մյուս բոլոր ինֆորմացիաները տարբեր աղբյուրներից ենք փորձել գտնել: Կան այլ առարկություններ ևս. տարբեր մասնագետներ քննարկում են դրա քաղաքաշինական և ճարտարապետական նպատակահարմարությունը`  Հանրապետության հրապարակի արտաքին տեսքի համար»,- հայտարարեց ճարտարապետ Պետրոսյանը:

Պատասխանելով Հանրային խորհրդի անդամների հարցերին` Սևադա Պետրոսյանն ասաց, որ նոր շենք կառուցելու նախագիծը ներկայացված է ճարտարապետության թանգարանում: Թեև կառույցի անունը գմբեթ է նշվում, բայց իրականում գմբեթ, որպես այդպիսին, չկա:

«Նոր կառուցվող շենքը հարկայնությամբ չպետք է գերազանցի մյուս շենքերին, իսկ արտաքին տեսքով այն մյուս շենքերի կրկնության սահմաններում է լինելու: Շենքի ներքին հորինվածքը փոխված է, այնպես չէ նախագծված, ինչպես Թամանյանի դեպքում: Այն լինելու է ադմինիստարատիվ շենք, ուր տեղավորվելու են Սփյուռքի ու Արդարադատության նախարարությունները»,-ներկայացրեց նախագիծը Սևադա Պետրոսյանը` հավելելով, որ իրենք պահանջում են կառավարությունից` ժամանակավորապես դադարեցնել գործընթացը:

«Այսքան Թամանյանի անունը տալիս ենք, իր անունով ինչ ասես արեցինք», -իր հերթին դիտարկում արեց Հանրային խորհրդի անդամ, Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:

Նա համոզված է, Թամանյանի ստեղծագործության հետ խաղալ չի կարելի:

«Կան ուրիշ խնդիրներ, որ զուտ մասնագիտական են, բայց, եթե նույնիսկ Թամանյանի ձևով կառուցվի, հարց պետք է տանք, թե Հանրապետության հրապարակում երկարատև կոնցեպտուալ մոտեցումը ինչքա՞ն ժամանակում կարող ենք ամբողջացնել: Հարապարկին պետք է նայել իր  շրջապատի հետ, հիմա Հրապարակը խեղդվում է կողքի մեծ կառույցների ծանրությունից: Հիմա ստացվում է, որ մեր ազգից Թամանյանին պաշտպանում ենք»,- հայտարարեց Ճարտարապետների միության նախագահը:

Վկայակոչելով շենքի կառուցման մասին կառավարության որոշումը`  Մկրտիչ Մինասյանն ասաց, որ այնտեղ նշվում է, թե կառուցվելու է բազմահարկ շենք, սակայն ոչ մի տողում չի նշվում, որ այն վերաբերում է Թամանյանի ժառանգությանը:
«Մենք հիմա կառույցը կորցնելու վտանգի առաջ ենք: Այս դեպքը բացառիկ է, այն ուղղակի առնչվում է Թամանյանի ժառանգությանը: Ծանրութեթև արեք, թե մենք ինչի՞ ենք գնում և հանուն ինչի՞»,-խորհուրդ տվեց Մկրտիչ Մինասյանը:
Երկար քննարկումներից հետո Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովը որոշում չկայացրեց ու այդպիսով քննարկումը հետաձգվեց:

Ենթահանձնաժողովի նախագահ Գագիկ Մանասյանը քննարկումը հետաձգելով հետևեց Նկարիչների միության նախագահի առաջարկին` թեման քննարկել այն ժամանակ, երբ բոլորը տեղյակ կլինեն, քանի որ ներկաների մեծ մասը կամ լավատեղյակ չէին խնդրից, կամ էլ ընդհանրապես տեղյակ չէին, բայց ցանկություն ունեին տեղեկանալու:
Որոշվեց նաև, որ նույն թեմայով հաջորդ քննարկմանը կհրավիրվեն Կառավարության ներկայացուցիչներ, որ խնդիրը քննարկվի հիմնավոր ու բազմակողմանի:

Նշենք նաև, որ հետաձգվեց խորհրդի նիստում ընդգրկված ևս երկու առաջարկի քննարկում`Ճարտարապետ Լաերտ Թովմասյանի առաջարկը`Հանրապետության հրապարակում Լենինի նախկին արձանի տեղում կառուցել իր ոճով նոր ճարտարապետական կառույց և Երգահան Էդգար Գյանջումյանի առաջարկը` փոփոխություններ մտցնել զինանշանի, դրոշի և օրհներգի մեջ: Առաջարկների քննարկումը հետաձգվեց առաջարկողների բացակայության պատճառով:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:37
Հնդկաստանում տղամարդը կենդանացել է դիակիզումից րոպեներ առաջ
Տղամարդը, որին բժիշկները մահացած են ճանաչել Հնդկաստանի Ջհունջհունու քաղաքի պետական ​​շրջանային հիվանդանոցում, դիակիզումից քիչ առաջ հանկարծակի...
Աղբյուր` Panorama.am
10:04
Ոողորմելի ստեղծագործողներ, ինչու՞ եք լալկել պաղ բերաններով վաճառասեղանին մեկնված սառած ձկների պես.Լևոն Ջավախյան
Գրող, հրապարակախոս Լևոն Ջավախյանը գրում է. Ինչու են լռում. Մերուժան Տեր֊Գուլանյան, Գուրգեն Խանջյան, Խաչիկ Մանուկյան, Աշոտ Աղաբաբյան ,...
Աղբյուր` Panorama.am
22:24
Մոդելը Քանյե Ուեսթին մեղադրում է իրեն բռնության ենթարկելու համար
America's Next Top Model ռեալիթի շոուի նախկին մասնակից, մոդել Ջենիֆեր Անը հայց է ներկայացրել ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի դեմ՝ մեղադրելով...
Աղբյուր` Panorama.am
21:52
Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել աշխարհի ամենահարուստ մարդը
Ամերիկացի միլիարդատեր, X սոցիալական ցանցի սեփականատեր, SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել...
Աղբյուր` Panorama.am
21:35
Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգը
Նոյեմբերի 23-ին Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում  և թեմերում սպասավորող վեց սարկավագների...
Աղբյուր` Panorama.am
21:15
Գորիսում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ակներ-Գորիս» ջրատարի վրա իրականացվող...
Աղբյուր` Panorama.am
21:10
Ջիգանի դուստրը խնդրել է մորը ալևս երեխաներ չունենալ
Ռեփեր Ջիգանի ու նրա կնոջ՝ Օքսանա Սամոյլովայի յոթամյա դուստրը՝ Մայան մորը խնդրել է այլևս երեխաներ չունենալ։ «Դու էլ մեզ չես սիրի, մեր...
Աղբյուր` Panorama.am
20:43
Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 23-ին, ժամը 11:46-ին  ահազանգ է ստացվել, որ Ողջի գյուղում...
Աղբյուր` Panorama.am
20:23
«Վերոնա»-ի հետ հանդիպումն ավարտվեց «Ինտեր»-ի ջախջախիչ հաղթանակով
Սերիա Ա-ի 2024/2025թթ․ խաղարկության 13-րդ տուրում Միլանի «Ինտերը» «Մարկանտոնիո Բերնտեգոդի» մարզադաշտում հյուրընկալվել էր...
Աղբյուր` Panorama.am
20:10
Տրանսգենդեր կնոջ սպանության մեջ մեղադրվողը մեղսունակության թեստ է հանձնել
Վրաստանի առաջին տրանսգենդեր կնոջ՝ Կեսարիա Աբրամիձեի առանձնակի դաժանությամբ սպանելու համար մեղադրվող 26-ամյա Բեկա Ջաիանին հանցագործության պահին...
Աղբյուր` Panorama.am
20:00
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության ցույցերը
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության բողոքի ցույցերը՝  Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, որոնց համաձայն հաղթել է...
Աղբյուր` Panorama.am
19:44
Սոչիում զգուշացրել են փոթորիկների ու բարձր ալիքների վտանգի մասին
Առաջիկա օրերին Սոչիում սպասվում ուժեղ փոթորիկներ։ Այս մասին հայտնել է  Կրասնոդարի երկրամասի ՌԴ ԱԻՆ ծառայությունը։ «Մինչև...
Աղբյուր` Panorama.am
19:19
Երևանի մի քանի վարչական շրջաններում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
18:45
ՄԻՊ. Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի
Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբազեցնող Անահիտ Մանասյանը նոյեմբերի 23-ին Դիլիջանում մասնակցել է  «Կատարինե-Տավուշ» թիմի...
Աղբյուր` Panorama.am
18:25
Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան. Ավելի քան 100%-ով համոզված եմ, որ նման նամակ գոյություն չունի
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը՝  «Ազադլիգ»-ն օրերս հարցազրույց էր հրապարակել Բաքվում ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ Բեննեթին սպանել են
«Россия сегодня»-ի и RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ ամերիկացի փորձագետ, փաստավավերագրական ֆիլմերի հեղինակ...
Աղբյուր` Panorama.am
17:42
Էստոնիայում աշխատակիցները բախվում են զուգարանային տեռորի
Էստոնացի գործատուները սկսել են ավելի ուշադիր հետևել, թե աշխատողները որքան ժամանակ են անցկացնում զուգարաններում: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
17:12
Աշոտյան. Գնալով նրա ինքնահարցազրույցներն էլ ավելի անորակ և «խուրդա» են դառնում
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
16:55
ՄԻՊ-ը փաստաբանների հարկերի հարցով դիմել է ՍԴ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից ՀՀ փաստաբանների պալատին  նոյեմբերի 18-ին տեղեկացրել են, որ Մարդու իրավունքների պաշտպանը 2024...
Աղբյուր` Panorama.am
16:25
«Голос» մրցույթի մասնակիցը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով
«Голос» երգի մրցույթի մասնակից Շարիպ Ումհանովը մեկ տարում նիկհարել է 100 կգ-ով։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝...
Աղբյուր` Panorama.am
15:59
Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան
«Խորհրդակցություններ են անում, սակայն գործն առաջ չի շարժվում»,-ահազանգում է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ու մանրամասնել....
Աղբյուր` Panorama.am
15:53
ՀԱՊԿ ղեկավարները Աստանայում կքննարկեն Ռուսաստանին հեռահար սպառազինության հարվածները
ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները Աստանայում Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կքննարկեն Արևմուտքի թույլտվությամբ  Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Սարիկ Անդրեասյանի կինը նկարահանումների ինտիմ հատվածների մասին հարցին անկեղծ պատասխան է տվել
Դերասանուհի, ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, Instagram-ում պատասխանել է «Կյանքը կանչով» սերիալում ինտիմ...
Աղբյուր` Panorama.am
15:22
Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Տարոն Սիմոնյան
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, փաստաբան Տարոն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հանցագործություն կատարած մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
15:14
Մոնրեալում ՆԱՏՕ-ի դեմ բողոքի ակցիաներ են
Կանադայի Մոնրեալ քաղաքում զանգավածային անկարգություններ են ՆԱՏՕ-ի դեմ։ Ոստիկանության տվյալներով երեք մարդ ձերբակալվել է։ Քաղաքը հյուրընկալել...
Աղբյուր` Panorama.am
15:13
Դա խեղճացած մարդու հայտարարություն է․ Ալեքսանդր Մանասյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
««Արևմտյան Հայաստան» և «Արևելյան Հայաստան» տերմինները պատմականորեն կայացած, ամրացած հասկացություններ են,...
Աղբյուր` Panorama.am
14:32
Երեխաները սկսել են իրենց կարդացած տեքստերը հասկանալ. Ժաննա Անդրեասյան
«Հանրակրթության ոլորտի ցուցանիշներից շատ քննարկվեց 10 տարեկան երեխաների՝ տեքստեր կարդալու և հասկանալու ունակությունը, այլ կերպ՝...
Աղբյուր` Panorama.am
14:20
Քաղաքագետ. Գործող թյուրիմացությունը նման է այն տղային, ով ծնողներին սպանել է և...
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ հարցազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարություններին, գրում է. «Գործող...
Աղբյուր` Panorama.am
14:16
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը խոսում է իր «պատմական» նկրտումների մասին, իսկ Հայաստանն ասում է՝ ոչ, մենք պետք է իրական կյանքով ապրենք
«Հայաստանի կողմից ամենաբարձր մակարդակում ոչ մի անգամ արձագանք էր չէր եղել «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ,- Երևանում ընթացող...
Աղբյուր` Panorama.am
14:11
Խոշոր ավոտվթար Արագածոտնում
«ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}