Սինոփսիսը հրապարակել է 2011 ֆինանսական տարվա երկրորդ քառորդի տվյալները
Սինոփսիս ընկերությունը՝ կիսահաղորդիչների նախագծման, ստուգման և արտադրության համար ծրագրային միջոցների և մտավոր սեփականության ոլորտի համաշխարհային առաջատարը, այսօր հայտնել է 2011 ֆինանսական տարվա երկրորդ քառորդի տվյալները:
Այս մասին հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից։
2011 ֆինանսական տարվա երկրորդ քառորդի համար Սինոփսիսը հայտնել է 393.7 մլն ԱՄՆ դոլար եկամտի մասին՝ 2010 ֆինանսական տարվա երկրորդ քառորդի 338.1 մլն ԱՄՆ դոլարի համեմատ, որն աճել է 16.4 %-ով:
<Սինոփսիսը երկրորդ քառորդում տպավորիչ արդյունքներ գրանցեց իր ծավալած շարունակական հաջող գործունեության շնորհիվ։ Մեր տեխնոլոգիական հոսքագիծը, մատակարարումը և հաճախորդների ներգրավումը շարունակաբար հզոր է մնում: Մենք շարունակում ենք հաջողություններ գրանցել մեր մտավոր սեփականության (IP) և համակարգային արտադրանքների մեջ>,- նշել է Սինոփսիսի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Աարտ դե Ջիզը:
Հաշվապահական հաշվառման ամերիկյան համակարգի (GAAP) տվյալներով 2011 ֆինանսական տարվա երկրորդ քառորդի մաքուր եկամուտը կազմել է 81.1 մլն ԱՄՆ դոլար կամ բաժնետոմսի համար 0.53 ԱՄՆ դոլար, համեմատած 2010 ֆինանսական տարվա երկրորդ քառորդի 39.5 մլն ԱՄՆ դոլարի կամ բաժնետոմսի համար 0.26 ԱՄՆ դոլարի հետ:
2011 ֆինանսական տարվա երկրորդ քառորդի մաքուր եկամուտը ներառում է մեկանգամյա 32.8 մլն ԱՄՆ դոլար հարկային արտոնություն կամ բաժնետոմսի համար 0.21 դոլար՝ համաձայն ԱՄՆ Ներքին հարկային ծառայությունների՝ 2006-2009 ֆինանսական տարիների համար սահմանած հարկային օրենքի:
Ոչ GAAP տվյալներով, 2011 ֆինանսական տարվա երկրորդ քառորդի մաքուր եկամուտը կազմել է 68.5 մլն ԱՄՆ դոլար կամ բաժնետոմսի համար 0.45 ԱՄՆ դոլար, համեմատած ոչ GAAP տվլալներով 2010 ֆինանսական տարվա երկրորդ քառորդի 61.9 մլն ԱՄՆ դոլարի կամ բաժնետոմսի համար 0.41 ԱՄՆ դոլարի