ՀԲ. Դոլարի մոնոպոլիան կավարտվի մինչև 2025-ը
Ամերիկյան արժույթը կկորցնի մոնոպոլ դիրքերը ֆինանսական շուկայում առաջիկա 15 տարիների ընթացքում։ Նման կանխատեսում է անում Համաշխարհային Բանկը՝ «Գլոբալ զարգացման հորիզոնները-2011» զեկույցում։ Արդեն 2025 աշխարհում կձևավորվի բազմարժութային համակարգ, որտեղ հավասար դիրքերում կլիեն յուանը, եվրոն և ամերիկյան դոլարը։
Զեկույցի հեղինակ Մանսուր Դաիլամիի փոխանցմամբ, առաջիկա տասնամյակում համաշխարհային ֆինանսական համակարգում հատկապես նկատելի կլինի յուանի դիրքերի ամրապնդումը։
ՀԲ փորձագետների կանխատեսումների համաձայն, մինչև 2025 թվականը BRIC երկրները` Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը, ինչպես նաև Ինդոնեզիան և Հարավային Կորեան կապահովեն համաշխարահային ՀՆԱ-ի զգալի մասը՝ մինչև 50%։ Վերը նշված երկրների տնտեսությունները տարեկան կունենան միջինում 4.7% աճ և նրանց ընդհանուր մասնաբաժինը համաշխարհային ՀՆԱ-ում
36%-ից կհասնի 45%-ի։
«Զարգացած երկրների տնտեսությունները առաջիկա տասնամյակում տարեկան կունենան 2.3% աճ։ Առաջատար դիրքերում կշարունակեն մնալ Ճապոնիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ։ Համաշխարհային տնտեսական աճի տեմպերը կախված կլինեն առևտրի, գիտության և տեխնոլոգիայի ոլորտների զարգացումից»,- ասված է ՀԲ-ի զեկույցում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա