Չինաստանից Հայաստան է բերվել շտապօգնության 88 մեքենա
Չինաստանից դրամաշնորհի շրջանակներում արդեն Հայաստանում են շտապօգնության 88 մեքենաները, որոնք պահեստավորվել են Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնում:
Այս մասին հայտնեցին առողջապահության նախարարությունից:
Դրանք շուտով բաշխվելու են հանրապետության շտապօգնության բոլոր կայաններին:
Ծրագրի շրջանակներում վերապատրաստվում են ծառայության բոլոր աշխատակիցները` սկսած բժիշկներից մինչև վարորդներ, որոնց ևս տրվել են առաջին բուժօգնության որոշ հմտություններ: Կառավարության կողմից շտապօգնության ծառայության բյուջեի 1.5 միլիարդ դրամով ավելացման շնորհիվ 2.5 անգամ բարձրացվել է աշխատավարձը: Ներկայումս վերանորոգվում է կենտրոնական դիսպետչերականը, որը նախատեսվում է հագեցնել նորագույն տեխնոլոգիաներով` աշխատանքը կենտրոնացնելու և հնարավորինս ժամանակ խնայելու նպատակով:
Բարեփոխումը լիարժեք կատարելու և ամբողջացնելու տեսակետից առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը «Ղ-Տելեկոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին հետ օրերս կայացած հանդիպմանը կարևորել է կապի նորագույն համակարգի ներդրումը: Կանչին արագ արձագանքելու և սպասարկելու համար անհարժեշտ է ունենալ կապի նորագույն համակարգ, ինչը հնարավոր է իրականացնել բջջային օպերատոր կազմակերպությունների աջակցությամբ: Ռալֆ Յիրիկյանը նշել է, որ իրենց կազմակերպությունը հետաքրքրված է և պատրաստ աջակցելու առողջապահության համակարգին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան